Ինքն Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել, Քոչարյանը Արցախից եկել է ծառայողական մեքենայով. Բագրատ Միկոյանի պատասխանը՝ Փաշինյանին

12 Նոյեմբերի, 2025

Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը փողոցային բառապաշարին հատուկ ոճով նախագահ Քոչարյանին է դիմել, թե «Բոթասներդ հիշի, արա»: Փաշինյանի այս հայտարարությանը «News.5tv.am»-ի հետ զրույցում պատասխանել է երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու  Բագրատ Միկոյանը.

«Խոսում էր, թե ինչ-որ բոթասներով են եկել, ինքը Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել, ես չեմ հիշում, որ Իջևանից «Բենթլիով» եկած լինի: Համացանցում իմիջայլոց շատ արագ սկսեց տարածվել, թե ում բոթասներն  ինչ վիճակում էին: Ես պարզապես այդ խոսույթի սիրահարներին հիշեցնեմ, որ նախագահ Քոչարյանը Հայաստան տեղափխվել է, որպես վարչապետ, երբ զբաղեցնելիս է եղել Արցախի նախագահի պաշտոնը: Արցախից Հայաստան տեղափոխվել է իր ծառայողական մեքենայով ու ուղեկցությամբ՝ ի տարբերություն ոմանց, որ չգիտես, թե որտեղից, ոնց ու ուր են հայտնվել»,- ասել է Միկոյանը:

Երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը   արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանի ամբիոնից արած ջղաձիգ հայտարարություններին, կարծիք է հայտնել, որ  Փաշինյանի ընդհանուր նյարդային վիճակը կարող է պայմանավորված լինել նրանով, որ նրան Բաքվի զորահանդեսին չեն հրավիրել.

«Իրոք, այդ Ալիևն էլ շատ ուրացող մարդ է, կարող էր զինատեսակների փոխարեն Նիկոլ Փաշինյանին կանչել, դա քայլեր՝ որպես իրենց ամենաուժեղ զինատեսակ»,- ասել է Միկոյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյսնի ասուլիսին Հանրային հեռուստաընկերության հրավիրված լինելուն Բագրատ Միկոյանը նշել է.

 «Ասում էր՝ ինչ-որ ասուլիսներ են տալիս, չեն հրավիրում այլ լրատվամիջոցների: Նախագահ Քոչարյանի այս տարվա առնվազն վերջին 2 ասուլիսին Փաշինյանին սպասարկող հանրային հեռուստաընկերությունից լրագրող հրավիրվել է, չասեմ, որ մոտ 40-50 լրագրող է ներկա եղել, այսինքն՝ դա համար մեկ կեղծիքն է, թեև իր դեպքում «կեղծիք» բառն արդեն սովորական է»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում ասել է Միկոյանը:

 

 

Նմանատիպ նյութեր

Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»

Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բողոքներ ստանալ «Էլդրայվ» ընկերության գործունեությունից։ Քաղաքացիները պնդում են, որ էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար վճարել են մեքենաների արժեքի 10 տոկոսը, սակայն արդեն 2-3 ամիս է՝ սպասում են իրենց...

Մոտ 4 անգամ պարգևավճարներն աճել են. «Հրապարակ»

Մոտ 4 անգամ պարգևավճարներն աճել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք հետաքրքրվել էինք, թե այս տարի Անկախության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության քանի աշխատակից ինչ պարգեւավճար է ստացել։ ՆԳՆ-ից պատասխանել են, որ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ դրամական պարգեւատրում է ստացել 48...

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. «Փաստ»

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական քննարկումների շրջանակից՝ վերածվելով խորքային սոցիալական մարտահրավերի։ Դեղերի անհամաչափ և...

Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»

Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է արարողակարգի պետ Գագիկ Վանոյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ որոշում է կայացրել՝ իր արարողակարգի...

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ «Հրապարակ»

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը հոկտեմբերի 12-ին ծնված երեխան 4 օր անց՝ հոկտեմբերի 16-ին մահացել է։ Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին․ «Երեխան ծնվել է հղիության 26-րդ շաբաթում:...