Պարտվողական կարգախոսից խոսող մարդը 2020-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր՝ ինչ էլ լինի, իրենք իրենց պարտված չեն համարի. փորձագետ

11 Նոյեմբերի, 2025

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատկերացրեք մի երկրի ղեկավար, ով իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում զբաղվում է միկրոմենեջմենտով, գիտի՝ ինչպես ամրացնել ցնցուղը, ինչքան պետք է փչել բասկետբոլի գնդակը, ինչպես պետք է դնել աղամանը սեղանին, ինչ անել տան սերվանդում դրված չօգտագործվող սպասքի հետ և այսպես շարունակ։

Բայց ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ, նույն այդ ղեկավարը պատերազմի, ռազմական դրության ժամանակ տեղյակ չէ, թե ով է շրջանառության մեջ դրել «Հաղթելու ենք» կարգախոսը։
Ենթադրենք, որ այդ ղեկավարը երբեք աչքի չի ընկել ստախոսությամբ, և մենք ոչ մի հիմք չունենք չհավատալու, և այս դեպքում մարդը իսկապես տեղյակ չի եղել։ Այսինքն՝ «Հաղթելու ենք»-ը շրջանառության մեջ է դրվել անկախ Ալենի, Նիկոլի, Լուլույի, Արծրունիի (կամ Ձեր նախընտրած այլ անձանց) կամքից։

Այժմ հարց․ հնարավո՞ր էր արդյոք, որ նման որակներ ունեցող մարդկանց գլխավորությամբ մենք ունենայինք հաջողություն պատերազմում, երբ նրանք անգամ չեն կարողանում վերահսկել հասարակության ոգին բարձրացնող կամ զգոնություն ներշնչող պարզ բաներ։
Իմ կարծիքով նման բան միայն մի դեպքում էր հնարավոր, եթե Ադրբեջանի ղեկավարությունն էլ լիներ նույնքան անպատասխանատու, որքան մերը…

Հ.Գ
Ի դեպ, պարտվողական կարգախոսից խոսող մարդը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ ինչ էլ լինի, իրենք իրենց պարտված չեն համարի»:

 

 

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...