Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավն ավելին է, քան Հայ եկեղեցու նկատմամբ ասպատակությունը․ Լիլիթ Գալստյան

7 Նոյեմբերի, 2025

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

Մի քանի դիտարկում կամ իրավական լիկբեզ քաղաքական մեծամասնության որոշ ներկայացուցիչների և այլ մոլորվածների համար

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու  նրա սպասավորների  դեմ հալածանքները  Սահմանադության նորմերի և իրավական կարգի կոպիտ խախտում է։ Այն հանցակազմ է պարունակում թե՜ ՀՀ Օրենսդրությամբ, թե՝ միջազգային  կոնվենցիաներով։
Կատարվողը նաև պատմական, քաղաքագիտական գնահատական ունի՝ բոլշեւիզմ։
Որոշ   ՔՊ-ական պատգամավորներ փորձում են ՀԱ Եկեղեցին ներկայացնել որպես սովորական կրոնական կազմակերպությունները։  Սա ոչ միայն իրավական տգիտություն է, այլև՝ նրա պատմական դերի և առաքելության նվաստացում, ազգային զգացումների կոպիտ ոտնահարում։

Այսպես՝

Հայ Առաքելական եկեղեցու ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ:  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ թե սովորական կրոնական կազմակերպություն է, այլ՝ ազգային եկեղեցի։ նրա բացառիկությունն արտացոլված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

Պետության և եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են նաեւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, որի մի շարք հոդվածներում եւս տարանջատված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ եւ առհասարակ կրոնական կազմակերպությունները ։

Վերոհիշյալ օրենքով ևս «․․․գնահատելով հայ ժողովրդի հոգեւոր կյանքում եկեղեցու դարավոր հոգեւոր փորձն ու ավանդույթները, Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին ճանաչվում է որպես հայ ժողովրդի ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ, նրա հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման կարևոր պատվար․․․․»։

Սույն օրենքի հոդված 17-ում՝ ի թիվս մի շարք հաստատումների, նաեւ ամրագրված են՝ եկեղեցու եւ պետության տարանջատումը, ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՆԱՇՆՈՐՀՈՒԹՀՈՒՆԸ, նրա կողմից իրականացվող մի շարք առաքելությունների իրագործման խոչընդոտման արգելքը։

Այս օրենքով միայն Հայ Առաքելական եկեղեցուն է վերապահված պետական կրթական հաստատություններում հայ ժողովրդի հոգևոր կրթությանն ու նրա բարոյական կատարելագործմանը նպաստող ծրագրերի իրականացումը։

Ի դեպ, այս օրենքով «Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաև հանրապետության տարածքից դուրս, ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը` միջազգային իրավական նորմերի սահմաններում»:

Հայ Առաքելական եկեղեցին դասելով այլ կրոնական կազմակերպությունների շարքին՝ հանցավոր  դիտավորությամբ, տգիտությամբ կամ գիտակցաբար ու դավադրաբար, նվաստացնում են Հայ առաքելական եկեղեցու դարավոր դերակատարությունն ու հայ ժողովրդի պատմության 1700 տարիների ընթացքում նրա ունեցած բացառիկ դերակատարությունը։

Իշխանական պատգամավորների այս խոսույթը տեղավորվում է Հայ Առաքելական եկեղեցին թիրախավորելու՝ 1937 թ․ ռեպրեսիվ ձեռագրի մեջ, ․․․Մեր եկեղեցին իր պատմության ընթացքում այսպիսի հալածանքների են արժանացրել  թուրք քոչվորները, մոնղոլ-թաթարներն ու բոլշեւիկները ․․․»:

Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավն ավելին է, քան Հայ եկեղեցու նկատմամբ ասպատակությունը։ Սա ուղիղ հարված է մեր ժողովրդին, նրա ամենահզոր ազգային ինստիտուտին եւ պարզապես մեր ինքնությանը, միասնականությանը։ Սա թշնամու ձեռագիր է ու թշնամական պատվեր՝ ավելի թուլացնել պատերազմի վերքերը չսպիացրած հայ հասարակությանը։ Այս տեսակետը կիսում է ողջ ՔՊ-ն, սա քաղաքական- արժեհամակարգային որոշում է, ավելի շուտ՝ դատավճիռ ընդդեմ եկեղեցու:

«Շողակաթն» ու եկեղեցին իշխանությունների թիրախում էին վաղուց․ տարբեր ՔՊ-ականներ այն փակելու կամ նսեմացնելու կոչեր պարբերաբար հնչեցրել են։ Նրանք այնքան կուրացած են հակաեկեղեցական պայքարով, որ առհասարակ փակեցին հանրային ծածկույթ ունեցող կրթամշակութային ալիքը։ Սա աղետ է, որը պատմական, քաղաքագիտական գնահատական ունի՝ բոլշեւիզմ:

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սեպտեմբերի 4-5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։  Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ տուժածներ կան

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ տուժածներ կան

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Ա.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե...

Գնաճ՝ Հայաստանում․ օգոստոսին արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿ

Գնաճ՝ Հայաստանում․ օգոստոսին արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿ

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է  ՀՀ-ի 2026թ. հունվար-օգոստոսի Սպառողական գների փոփոխությունների ինդեքսը։ Ըստ վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսը 2025թ. հունվար-օգոստոսի նկատմամբ այն աճել է 4.5%-ով, բայց սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել է 7.3...

Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է իշխանական բլոգերին

Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է իշխանական բլոգերին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է «նիկոլական» բլոգեր Ռոման Բաղդասարյանին, ով հայտարարել է, թե իբր Սամվել Կարապետյանը «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն»: Դատարանը Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքում...

Ռուբեն Վարդանյանի գործն արդեն համար ունի և քննվելու է ՄԻԵԴ-ում. իրավապաշտպան

Ռուբեն Վարդանյանի գործն արդեն համար ունի և քննվելու է ՄԻԵԴ-ում. իրավապաշտպան

Ռուբեն Վարդանյանի դատավճռի ուսումնասիրությունը մեզ ցույց տվեց, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, ողջ դատավարությունը եղել է ֆարս, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Դրա արդյունքը...