Ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները․ «Ժողովուրդ»

7 Նոյեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի թեմի հոգեւորականներին եւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերը վերադարձնելու միջնորդությունը ՀՀ քննչական կոմիտեն հետաձգել է։ Ասել է թե՝ հրաժարվել է հոգեւորականների հեռախոսները, երեխաներին պատկանող պլանշետները եւ այլ իրերը վերադարձնել, քանի որ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, այս պահին իրավապահ համակարգում ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները։

Հիշեցնենք, որ անցած ամիս՝ հոկտեմբերի 15-ին, իրավապահները լայնածավալ խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների եւ Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։ Փաստաբանների փոխանցմամբ, խուզարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգեւորականների, այլեւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսները, երեխաների պլանշետները եւ տարբեր անձնական իրեր։

Դեպքից անմիջապես հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբանները ահազանգել էին, որ առգրավված իրերի թվում կային անձնական եւ ընտանեկան բնույթի նյութեր, որոնք որեւէ կերպ չեն առնչվում քրեական գործին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը, Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, Արագածոտնի թեմի երեք աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը եւ ռեֆերենտը։ Ընդհանուր առմամբ ձերբակալված հոգեւորականների թիվը հասել էր 12-ի։ Նշենք, որ դեպքի օրը երկար ժամանակ անհայտ էր բերման ենթարկված չորս հոգեւորականների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի, Տեր Օշինի եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը. վերջինս Ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդին է:

ՀՀ Քննչական կոմիտեն դեպքի կապակցությամբ հայտնել էր, որ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», որի շրջանակում կատարվում են վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։

Սակայն արդեն անցել է ավելի քան երկու շաբաթ, եւ քննչական մարմինը դեռ չի վերադարձրել առգրավված անձնական իրերը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փաստաբանները այս առիթով դիմումներ են ներկայացրել ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ Քննչական կոմիտեի ղեկավարին, սակայն մինչեւ օրս որեւէ արձագանք կամ պաշտոնական պատասխան չի ստացվել։

Փաստացի, քննչական մարմինը դեռեւս պահում է մարդկանց անձնական իրերը. ինչպես բնորոշում են փաստաբանները՝ դա արվում է առանց իրավական հիմնավորման՝ խախտելով անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխվել 15-ից ավելի քաղաքացիներ

Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխվել 15-ից ավելի քաղաքացիներ

Գ․ Շամշյանի տեղեկություններով Երեկ՝ օգոստոսի 8-ին, Երևանի քրեական ոստիկաններն ու Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի զենք, զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխել մոտ 15-ից ավելի քաղաքացիների, որոնք իրենց ընկերական...

25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ  հայտարարագիրը․ 168.am

25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ հայտարարագիրը․ 168.am

«Վեհափառ Հայրապետի ու 6 բարձրաստիճան հոգևորականների «գործով» մեղադրող դատախազներից մեկն Արամ Արամյանն էր՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ և Արդարադատության առաջին դասի խորհրդական։ 168.am-ի փոխանցմամբ՝ Արամ Արամյանի «ձեռքբերումներից» մի քանի դրվագներ կան, որոնք ներառված են...

Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ նոր օրինագիծը

Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ նոր օրինագիծը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ նոր օրինագիծը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։ Ըստ առկա տեղեկությունների՝ հանձնաժողովը հաստատել է «Հորմուզի...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Օգոստոսի 9-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում...