Կառավարությունը կօտարի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող պետական գույքը

6 Նոյեմբերի, 2025

ՀՀ կառավարութունն իր այսօրվա՝ նոյեմբերի 6–ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց։ Խոսքը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4  հասցեներում գտնվող անշարժ գույքի մասին է։ Այն կօտարվի դասական աճուրդով:

Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել  է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն որոշման նախագծի հավելվածի։

Նախագծով սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով մինչև Գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝ 2027 թվականի օգոստոսի 27-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։

ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի որոշմամբ Գույքը նախկինում արդեն ներկայացված է եղել օտարման՝ դասական աճուրդով, սակայն շարունակական աճուրդները չեն կայացել՝ հայտերի բացակայության պատճառով:

Գույքը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հանձնվել է Կոմիտեին 14․06․2023թ-ին։ Պետական գրանցում ստացած շինությունները միահարկ են։

Շինությունները կառուցվել են 1906, 1908 և 1993 թվականներին։

ք․ Երևան, Կենտրոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/4 հասցեում գտնվող անշարժ գույքի շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 73․85 քառ. մետր, որից 15.29 քառ. մետրը կազմում է պարսպի մակերեսը, իսկ 58.56 քառ. մետրը՝ շվաքարանի։

ք․ Երևան, Կենտրոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 հասցեում գտնվող անշարժ գույքի շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 940․81 քառ. մետր, որից 857.25 քառ. մետրը կազմում է պահեստների մակերեսը, 70 քառ. մետրը՝ շվաքարանի, իսկ 13.56 քառ. մետրը՝ պարսպի։ Տրանսպորտային մատչելիությունը գնահատված է՝ լավ։

Շենք-շինությունների արտաքին հարդարումը բացակայում է, արտաքին պատերը քարից են։ Ենթակառուցվածքներից առկա են՝ ջրամատակարարում, էլեկտրամատակարարում։ Գազամատակարարում և ջեռուցում առկա չէ։ Սանհանգույցը ունի վերանորոգման կարիք։ Ներքին հարդարման ընդհանուր վիճակը Գնահատողի կողմից գնահատված է՝ «վատ վիճակ»։

Հաշվի առնելով գույքի փաստացի վիճակը և դրա շահագործման նպատակով պահանջվող ներդրումների ծավալը՝ Գույքը վարձակալությամբ տրամադրելը նպատակահարմար չէ, ուստի Գույքը առաջարկվում է ներկայացնել օտարման, ինչի արդյունքում պահանջվող ներդրումները կիրականացվեն գնորդի կողմից։

Նմանատիպ նյութեր

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...