Ռուբեն Վարդանյանը միջնորդել է դատարան հրավիրել Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցչին

5 Նոյեմբերի, 2025

«Հետք»-ը գրում է.

«Նոյեմբերի 4-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։

«Ազերթաջ» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան Էմիլ Բաբիշևը ներկայացրել է միջնորդություն։ Նա նշել է, որ նախորդ նիստերին Ռ. Վարդանյանն ու նրա նախկին փաստաբանը մի շարք միջնորդություններ էին ներկայացրել դատարան, սակայն այդ միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումների պատճենները պաշտպանական կողմին ամբողջությամբ չեն տրամադրվել։ Փաստաբանը խնդրել է դատարանին տրամադրել այդ որոշումների ամբողջական պատճենները։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր իր փաստաբանից։ Նա ընտանիքի միջոցով փոխանցել էր պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի խախտումներով:

Դատավոր Զ. Աղաևն ասել է, որ մինչ այժմ պաշտպանության կողմին տրամադրվել են անհրաժեշտ պատճենները, և այդ իրավունքը նա կարող է շարունակել օգտագործել նաև հետագայում։ Այնուհետև Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է նոր միջնորդություն՝ խնդրելով դատարան հրավիրել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցչին։ Նա նշել է, որ դա առնչվում է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկին՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու մասին հոդվածին։

Ռ. Վարդանյանի պաշտպան Է. Բաբիշևը միացել է միջնորդությանը։ Մեղադրող դատախազը նշել է, որ իբրև թե միջնորդության մեջ Ռուբեն Վարդանյանը չի նշել՝ կոնկրետ ով և ինչու պետք է հարցաքննվի, ինչ ցուցմունք կարող է տալ այդ անձը և ինչ կապ ունի տվյալ ցուցմունքը մեղադրանքի հետ։ Նա հավելել է, որ սահմանապահ ծառայության աշխատակիցների ցուցմունքները անհրաժեշտ չեն սահմանը ապօրինի հատելու մեղադրանքի քննության համար։

Դատախազն ասել է՝ եթե Վարդանյանը պնդում է, թե Ադրբեջանի սահմանը հատել է օրինական ձևով և ցանկանում է դա ապացուցել, ապա դրա համար օրենքով սահմանված ընթացակարգեր կան։

Դատարանը որոշել է միջնորդությունը թողնել առանց քննության։ Դատավորը հավելել է՝ եթե այս հարցի վերաբերյալ օրենքով նախատեսված տվյալներ ներկայացվեն, հարցը կարող է նորից քննարկվել։

Այնուհետև դատավոր Զ. Աղաևը հայտնել է, որ գործով «տուժողների» մի խումբ դիմել է դատարան՝ նշելով, որ հարգելի պատճառով չեն կարող մասնակցել նիստին և ներկայացրել են իրենց նախաքննական ցուցմունքները հաստատող գրավոր հայտարարություններ։

Դատարանում ընթերցվել և ներկայացվել են «տուժողների» ցուցմունքները։ Մենք չենք ներկայացնում այդ ցուցմունքները, քանի որ այդ մտացածին պատմություններում Հայաստանը ներկայացված է որպես ագրեսոր և նրանք իբրև թե վիրավորումները ստացել են «սադրանքները» կանխելու ժամանակ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 18-ին։

Նմանատիպ նյութեր

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, չենք...

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

News.5tv.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է: ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել այդ...