ՔԿ ղեկավարը հրապարակային դիրքորոշում է ներկայացրել Ռուբեն Մխիթարյանի դեպքի առնչությամբ, որին նույն կերպ պատախանել է փաստաբանը

5 Նոյեմբերի, 2025

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․  «ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարը` ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով փաստաբան Ռուբեն Մխիթարյանի դեպքի առնչությամբ պատգամավորների հարցադրմանը նշել է, որ «մենք ունենք փաստական տվյալներ, որ որոշակի բռնությանը նմանվող գործողություններից հետո տեսախցիկների առջև, որպեսզի քողարկի իր գործողությունները նման ձևաչափով ձեռքերը վերև է պարզել (….) իր արարքի իրավական գնահատականի մեջ այդ ամենը արտացոլված է»:
Հաշվի առնելով, որ ՔԿ ղեկավարը հրապարակային դիրքորոշում է ներկայացրել հարցի կապակցությամբ` ստիպված ենք հրապարակային պատասխանել:
Այսպես, պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ որևէ նման փաստական հանգամանք չի ներկայացվել, չի քննարկվել և նման որևէ հանգամանքի վերաբերյալ պնդում արարքի իրավական գնահատականի մաս չի կազմել:
Մնացած մանրամասներին այս փուլում չենք կարող անդրադառնալ` նախաքննական գաղտնիքի ռեժիմից ելնելով»:

Նմանատիպ նյութեր

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...