Էդ հանցավոր անգործության համար ո՞վ պետք է պատասխանատվություն կրի․ Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին

5 Նոյեմբերի, 2025

 

«Պարոն Պողոսյան, մի շարք հարցեր ունեմ, առաջարկում եմ որոշակի նշումներ անել, որպեսզի բոլորին հերթով անդրադառնանք: Առաջին հարցս, քանի որ իմ գործընկերն արդեն հնչեցրեց Միքայել սրբազանի գործի հետ կապված, ուզում եմ դրա տրամաբանական շարունակությունը տանել: Տեսեք, սրբազանի հնչեցված հայտարարությունից հետո դատախազությունը որոշում է կայացնում, այսինքն կարծիք է հայտնում, որ հանցակազմ չկա նշված հայտարարության մեջ, հետևաբար քրեական գործ նախաձեռնելու անհրաժեշտություն չկա: Հետագայում այդ դիրքորոշումը փոխվում է և այս պահին արդեն դատարանով վճիռ կա, երկու տարով դատապարտված է սրբազանը, ճիշտ է, դեռ օրինական ուժի մեջ չի մտել, ամեն դեպքում նման որոշում ունենք դատարանի կողմից, դուք էլ դա չեք մեկնաբանում։ Պարո՛ն Պողոսյան, այսինքն ի՞նչ է ստացվում, որ երկու տարի շարունակ քննիչները հանցավոր անգործությո՞ւն են դրսևորել, եթե հիմա պարզվել է, որ սրբազանը հեղաշրջման կոչ է արել և նա պետք է դատապարտվեր, իսկ նախկինում այլ կարծիք եք ունեցել, նշանակում էդ դուք գրեթե երկու տարի հանցավոր անգործություն եք դրսևորել, բա էդ հանցավոր անգործության համար ո՞վ պետք է պատասխանատվություն կրի, եթե, իհարկե, դուք այստեղ քաղաքական այլ ենթատեքստ չեք տեսնում»,- այս մասին ԱԺ-ում հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Խաղաղությունը պետք է ստանալ ոչ ազատության հաշվին․ Գագիկ Բաղունց

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս...

Որևէ մեկի հրովարտակով կամ քաղաքական կամքով չի կարող փակվել արցախյան էջը․ Լիլիթ Գալստյան 

«Սեպտեմբերի 2-ը պիտի արժևորենք, որովհետև մեր երկարատև պատմության մեջ արժանապատիվ օրերից մեկն էր՝ Արցախի ինքնորոշման, ինքնորոշված ապրելու, արցախահայության իրավունքների և արժանապատվության պաշտպանության և պետականության գիտակցման օր էր,...

Արցախը հայկական է․ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ Արցախը հայկական է, թե՝ չէ․ Սաղաթելյան

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Այս մասին հայտնել է «Փաստինֆո»-ն։ «Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ գործը վարույթ ընդունելու,...