Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը դիմում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան  

4 Նոյեմբերի, 2025

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խմբից  հայտնում են, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան:

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2025 թվականի օգոստոսի 7-ից, ըստ իրավաբանների որակման, ապօրինաբար գտնվում է անազատության մեջ:
Օգոստոսի 8-ի որոշմամբ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս 2018 թվականին հրապարակային հնչեղություն ստացած և ավարտված, այսինքն յոթ տարվա վաղեմության գործով, որոշեց երկու ամսով կալանավորել Վարդան Հարությունյանին: Ընդհանրապես, նման տևական ժամանակային խզման պայմաններում, կալանքը չի կարող դիտարկվել միակ հնարավոր և ողջամիտ խափանման միջոցը:

Չնայած դրան, Դատարանը հաշվի չառավ հնարավոր այլ խափանման միջոցների հնարավորությունը, և հենց կալանքը ընտրվեց որպես խափանման միջոց:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նման դեպքերում Դատարանի կողմից կալանքին գերակայություն տալը դիտարկում է անձի անձնական ազատության իրավունքի և հենց ազատության կանխավարկածի կոպտագույն խախտում:

 

Նմանատիպ նյութեր

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի...

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կառավարությանը ու Երևանի քաղաքապետարանին, որպեսզի քայլեր ձեռնարկեն մայրաքաղաքում երթևեկությունը կարգի բերելու ուղղությամբ։ Սակայն Փաշինյանի խոսքից հետո ոչինչ չփոխվեց, ավելին՝ նույնիսկ հիմա Երևանի...

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում օրերս Իրանի նոր գլխավոր հյուպատոս նշանակված Դավուդ Յայիչին այսօր կստանձնի իր պարտականությունները եւ կայցելի Կապան՝ փոխարինելով Մորթեզա Աբեդին Վարամինին, որը Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսն էր եւ նշանակվել էր 2022 թվականին։...

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում Ավետ Կոնջորյանի շուրջ ստեղծված պատմությունը նոր փուլ է մտնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչությանը դիմել են նաև այն անձինք, որոնք կոնֆլիկտ են...

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...