Վարդան Հարությունյանի գործով  արձանագրվում են ակնհայտ խախտումներ. փաստաբանական խումբ

22 Հոկտեմբերի, 2025

«Հրապարակ»-ը գրում է. «2025 թվականի օգոստոսի 8-ից ապօրինի կալանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:

Փաստաբանական խմբի հաղորդմամբ, սույն գործի միակ տվյալը, որն ամբողջությամբ ուսումնասիրվել էր դեռևս 2018 թվականին և փաստացի հերքվել էր Վարդան Հարությունյանի որևէ առնչությունը որևէ ենթադրյալ հանցանքի, հանդիսանում է օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքը:
Նշված միջոցառումը կարող էր տեղի ունենալ միայն Դատարանի որոշմամբ, եթե մինչև 2018 թվականը և դրան հաջորդած ժամանակահատվածում այդ որոշման կայացման համար իրավապահների կողմից Դատարանին ներկայացվեին լուրջ հիմնավորումներ, պատճառաբանություններ և կից նյութեր:

Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը բողոքարկել էր դեռևս 2018 թվականին կայացված Դատարանի որոշումը՝ անհրաժեշտ ու բավարար հիմքերի ընդհանրապես բացակայության և նման միջամտության անհամաչափության հիմքով: Վերաքննիչ դատարանն ի դեմս Դատավոր Լ. Ալավերդյանի, առանց որևէ պատճառաբանության, նախ՝ էապես ձգձգեց բողոքի քննությունը և, ի վերջո, առանց որևէ պատճառաբանության մերժեց բողոքը, չնայած նման հազարավոր այլ դեպքերով, նույնիսկ ավելի նվազ հիմքերով բողոքները բավարարվում են:

Փաստաբանական խումբը հայտնում է, որ Վճռաբեկ բողոք է մուտքագրվել Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ՝ հիմք ընդունելով  նույն Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումները` փաստացի նախադեպային իրավունքը, որոնցով նման բողոքներին լուծում է տրվել ճիշտ հակառակ ձևով, այն է բավարարելով նման բողոքները:

Ակնհայտ է, որ սա ևս մի տվյալ է, որ Վարդան Հարությունյանի գործով  արձանագրվում են ակնհայտ խախտումներ` դատավարական բնույթի, նյութական բնույթի և ամենաինտենսիվ խափանման միջոցի՝ կալանքի ընտրության, որը մինչ օրս չի վերացվել և ամեն կերպ պահպանվում է»:

 

Նմանատիպ նյութեր

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի։ Դրա մասին հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի Հանրապետության 44 և Թուրքիայի 8179...

Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց

Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել: «Իրանի հետ ռազմական գործողությունները կվերսկսվեն կամ այն պատճառով, որ Թրամփը որոշի, որ բանակցությունները սպառվել են, կամ այն պատճառով, որ Իրանը հարձակվում է Իսրայելի...

Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից

Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից

ՆԳ նախարարության ներքին կարգապահության ապահովման հիմքում յուրաքանչյուր դեպքով օբյեկտիվությունն ու պատշաճ արձագանքն է, միաժամանակ հանրության առջև թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 29-ին։ Նիստը...

ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան

ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է. - «Գրեթե չկա մի օր, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայելը։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում, որովհետև եթե կա մի բան, որ մենք սովորել ենք մեր ժողովրդի...

Փաշինյանը չի պատրաստվում արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը

Փաշինյանը չի պատրաստվում արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը

Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում պաշտոնապես արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը։ «Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»,-ասաց...