Ինչ մտահոգություններ կան ՔՊ-ում՝ նախընտրական ցուցակի հետ կապված․ «Հրապարակ»

1 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «ՔՊ վարչության որոշ անդամներ մտահոգ են նախընտրական ցուցակի ձեւավորման գործընթացի կապակցությամբ: Բանն այն է, որ Փաշինյանը որոշել է՝ ՔՊ համագումարի պատվիրակները պետք է ընտրեն 2026 թ. նախընտրական ցուցակի առաջին 30 համարներին։

Չնայած սա օրենքի պահանջ է, սակայն ղեկավար մարմնում ոմանք առաջարկել են նախապես վարչությունում ընտրել այդ 30-ին, բայց Փաշինյանը կողմ է համագումարի ընտրիչների կողմից ընտրությանը։

Սակայն քանի որ որոշ կարկառուն ՔՊ-ականներ ավելի քիչ ձայներ հավաքեցին սեպտեմբերյան համագումարի ընտրությունների ժամանակ, իսկ ճամբարափոխներ Գեւորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանն առաջատար դիրքերում էին, եւ սա՝ այն պարագայում, երբ ընտրությունը կատարվում էր ընդամենը 42 թեկնածուի միջեւ, իսկ ՔՊ արտահերթ համագումարին, որը կհրավիրվի գարնանը, թեկնածուները մի քանի անգամ շատ են լինելու, ուստի ոչ մեկի ճակատագիրը պարզ չէ։

Օրերս Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 1-ից սկսվում են ՔՊ թեկնածուների առաջադրումները` ընտրացուցակում ընդգրկվելու համար, թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածում։ Իսկ թեկնածուների գրանցումը կիրականացնի ՔՊ վարչությունը՝  դեկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում։

Գրանցված թեկնածուները մինչեւ 2026թ․ փետրվարի 5-ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար․ ՔՊ անդամները՝ 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ՝ մոտ 4 հազար դոլար»։

 

Նմանատիպ նյութեր

«Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ

«Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է իր հարվածային ուժը։ Շեշտում եմ` ո՛չ պաշտպանական կարողությունները, այլ հարձակողական։ Հարվածային ուժի շեշտակի աճը ո՛չ միայն նպատակ ունի անշրջելի դարձնել տարածաշրջանում ձևավորված նոր...

Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը

Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը

Կառավարությունը հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին։ Նշվում է, որ 2027 թվականի Հայաստանի համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 829.9 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրիլիոն 298.1 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 468.2...

Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են. փաստաբան

Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են. փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ ուղարկեցին «Free News» հեռուստաընկերությանը Արման Սարոյանի՝ կարգալույծ Գևորգի տված հարցազրույցից մի հատված։ Սարոյանը պնդում է, թե Մայր Աթոռում պահվում են միջազգային երեք փորձաքննությունների եզրակացություններ,...

Ջերմաստիճանը կնվազի

Ջերմաստիճանը կնվազի

Երևանում հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ...