Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի գործով 11 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Հրդեհի հետևանքով զոհվել է 78 մարդ, այդ թվում՝ 34 երեխա։ Եվս 137 մարդ վնասվածքներ է ստացել։
Ցմահ դատապարտյալների թվում է հյուրանոցի սեփականատերը: Մեղադրյալների թվում են նաև հյուրանոցի խորհրդի անդամներ, մենեջերներ և աշխատակիցներ, ինչպես նաև փոխքաղաքապետը և հրշեջ ծառայության աշխատակիցներ։ Փորձագետները նշել են, որ հյուրանոցում բացակայել են հրդեհային անվտանգության տարրական միջոցառումները։




