Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. «Ժողովուրդ»

20 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովրդավարական Հայաստանում ազատազրկվածների ավելի քան կեսը գտնվում է նախնական կալանքի տակ։ «Ժողովուրդ» օրաթերթը միջազգային համեմատություն է արել, որը անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է և ժողովրդավարության հետ աղերս չունի։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Եվրոպայի խորհրդի SPACE I 2025 զեկույցը, ըստ որի՝ Հայաստանի բանտերում գտնվող անձանց շուրջ 52 տոկոսը նախնական կալանքի տակ է։ Այսինքն՝ Հայաստանում ազատազրկված յուրաքանչյուր երկու անձից ավելի քան մեկը դատավճռով պատժված չէ։ Մեկ այլ՝ World Prison Brief-ի տվյալներով՝ 2026 թվականի ապրիլի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 48.1 տոկոս։

Համեմատության համար նշենք, որ Եվրոպայի խորհրդի տվյալներով՝ եվրոպական բանտային համակարգերի միջին ցուցանիշը շուրջ 25 տոկոս է։ Իսպանիայում՝ 17.7 տոկոս, Լեհաստանում՝ 11 տոկոս, Չեխիայում՝ 8.2 տոկոս։ Ռուսաստանում այն շուրջ 30 տոկոս է կազմում։

Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրներին, ապա Թուրքիայում՝ բանտերում գտնվող անձանց շուրջ 16 տոկոսն է նախնական կալանքի տակ, Վրաստանում և Ադրբեջանում՝ շուրջ 23-24 տոկոս, իսկ Բուլղարիայում՝ 7 տոկոս։

Այս թվերը Հայաստանի համար խայտառակ համեմատություն են։ Ստացվում է, որ Հայաստանում նախնական կալանքի կիրառման մասնաբաժինը մոտ երկու անգամ գերազանցում է եվրոպական միջին ցուցանիշը։

Հարցն առավել ուշագրավ է ժողովրդավարական պետություն լինելու Հայաստանի հայտարարած ուղեգծի համատեքստում։

Մինչդեռ նախնական կալանքը պատժի միջոց չէ։ Մարդը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հետևաբար կալանքը պետք է լինի հիմնավորված և անհրաժեշտ միջոց, այլ ոչ թե քրեական վարույթի սովորական ընթացակարգ կամ առավել ևս պատժամիջոց»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Չախոյանը մի քանի անձանց շրջանցելով մոտեցել է Նարեկ Կարապետյանին և հարվածել նրա ճակատին․ «Ժողովուրդ»

Չախոյանը մի քանի անձանց շրջանցելով մոտեցել է Նարեկ Կարապետյանին և հարվածել նրա ճակատին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները ուսումնասիրում են միջադեպի...

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ «Հրապարակ»

176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ անձից գնումների հարթակից տեղեկացանք, որ ՆԳՆ-ն նոյեմբերի 9-ին առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ եւ 176 մլն 32 հազար 56 դրամ գումար վճարել։ ՍՊԸ-ի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը մեզ ասաց, որ ծառայության մատուցումը...

Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է․ «Հրապարակ»

Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 4-ին ազգությամբ արաբ անձը շրջանցել է Նոյեմբերյանի Պտղավան բնակավայրի տարածքը եւ Դեբեդ գետով լողալով փորձել է մուտք գործել Վրաստանի տարածք։ Սակայն ՀՀ սահմանապահները կանխել են ապօրինի սահմանահատումը։ Տղամարդը...

Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը․ «Ժողովուրդ»

Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սևանա լճի հանրային լողափերից մեկի հարակից անտառում ծառերը հատվել են մոտ երկու մետր բարձրությունից։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի լուսանկարներում հստակ երևում է՝ անտառը բառացիորեն գլխատված է։ Տարածքը գտնվում է Սևան-Դիլիջան մայրուղու...

Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ»

Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չորեքշաբթի օրը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը գործարք առաջարկեց ընդդիմությանը՝ աջակցեք, որ նոր սահմանադրությունը հանրաքվեի դրվի, եւ եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը դեմ լինի նոր սահմանադրությանը, հրաժարական...