Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից․ «Հրապարակ»

29 Հոկտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ ԱԺ-ում շուրջ 2 ժամ փակ հանդիպում է ունեցել իշխող խմբակցության մի խումբ պատգամավորների հետ։ Օրակարգի գլխավոր հարցը եղել է զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասին օրենքի նախագիծը՝ 2 տարին 18 ամիս դարձնելու վերաբերյալ։ Բանակին վերաբերող այլ նախագծեր էլ են հպանցիկ քննարկվել։

Մասնակցել են նաեւ ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը։ Չնայած ԳՇ-ում, մեր տեղեկություններով, գեներալիտետը դեմ է այս փոփոխությանը՝ համարելով, որ բանակի թվակազմն էականորեն նվազեցնելը մեծ ռիսկեր կառաջացնի, սակայն իշխող խմբակը որոշել է նախագիծը հրատապ կարգով ընդունել:

Դա նշանակում է, որ մինչեւ տարեվերջ նախագիծն օրենքի տեսք կստանա, քանի որ հունվարից սկսվում է ձմեռային զորակոչը, իսկ ՔՊ-ում ուզում են պոպուլիստական այս նախագիծն օր առաջ՝ մինչեւ 2026 թ. հերթական ընտրությունները կյանքի կոչել։ Մեզ պատմեցին, որ քննարկման ընթացքում Պապիկյանը չի թաքցրել նախագծի ռիսկայնությունը, որի ընդունման հետեւանքով զինծառայողների թվի էական նվազում է լինելու, խոսքը, ըստ իշխանական հաշվարկի, մոտ 10 հազարի մասին է, սակայն վստահեցրել է, որ մեկուկես տարի անց բանակում սահմանային հերթապահությունը կվերադառնա բնական հուն, զուգահեռ կավելացնեն պայմանագրային զինծառայողների թիվը։

Նույն փաթեթի մեջ Հայկ Սարգսյանն է փորձել իր հեղինակած, բայց ՔՊ-ի կողմից մերժված առաջարկները ներառել, մասնավորապես, գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայելու, սակայն ՔՊ-ականները պնդել են նախկին դիրքորոշումը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Որևէ մեկի հրովարտակով կամ քաղաքական կամքով չի կարող փակվել արցախյան էջը․ Լիլիթ Գալստյան 

«Սեպտեմբերի 2-ը պիտի արժևորենք, որովհետև մեր երկարատև պատմության մեջ արժանապատիվ օրերից մեկն էր՝ Արցախի ինքնորոշման, ինքնորոշված ապրելու, արցախահայության իրավունքների և արժանապատվության պաշտպանության և պետականության գիտակցման օր էր,...

Արցախը հայկական է․ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ Արցախը հայկական է, թե՝ չէ․ Սաղաթելյան

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Այս մասին հայտնել է «Փաստինֆո»-ն։ «Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ գործը վարույթ ընդունելու,...

Ֆրանսիայի դեսպանատունը հայտնել է իրենց կազմակերպած միջոցառման ժամանակ հյուրերի թունավորման պատճառները

Ֆրանսիայի դեսպանատունը հայտնել է իրենց կազմակերպած միջոցառման ժամանակ հյուրերի թունավորման պատճառները

Պարզվել է ս.թ. հուլիսի 14-ին՝ Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում մեր հյուրերից ոմանց մոտ առաջացած սննդային թունավորման պատճառը: Այդ մասին ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Արձանագրվել են մեր գործընկերներից մեկի, ինչպես...

Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում. Բենիամին Մաթևոսյան

Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում. Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է. «ՌԴ նախագահի հետ հանդիպումը ձախողված էր։ Փաշինյանը, պետական ապարատի կամ սեփական խմբակցության արձագանքը կանխելով (Ինքը բոլորից լավ գիտի իր շուրջ հավաքված մարդկանց գինը ու սկզբունքայնութնան աստիճանը։ Իրենք առաջնորդվում են՝ «вовремя...