Գոնե մի փոքր խելք ունեցեք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» քարոզող հիմարնե՛ր. Արմեն Այվազյան

28 Հոկտեմբերի, 2025

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այս լուրը հատկապես նրանց համար է, ովքեր, նիկոլական աղանդավորների նման, տենչում են թուրքերի և ադրբեջանցիների ազատ ելումուտը Հայաստան։

Ռոյթերսի և մի շարք այլ աղբյուրների տեղեկություններով՝ շաբաթ ուշ երեկոյան Չեռնոգորիայում թուրքերի մի խումբ դանակահարել է մի տղամարդու, որը փորձել էր պաշտպանել իր ընկերուհուն նրանց ոտնձգություններից։ Զայրացած տեղացիները դուրս են եկել փողոցներ՝ վանկարկելով «Մահ թուրքերին»։ Կիրակի օրը վնասվել են թուրքական համարանիշներով ավտոմեքենաներ, իսկ որոշ թուրք քաղաքացիներ ստիպված են եղել փակվել խաղատան մեջ՝ ամբոխի հարձակման վտանգից։ Նույն երեկոյան Պոդգորիցայի կենտրոնում թուրքական ռեստորաններից մեկը ջարդուփշուր է արվել։

Ոստիկանությունը հաղորդել է, որ դանակահարության գործով ձերբակալվել են երկու կասկածյալ՝ մեկ թուրք և մեկ ադրբեջանցի, ինչպես նաև ևս 45 թուրք և ադրբեջանցի, որոնք գտնվել են երկրում առանց օրինական բնակության փաստաթղթերի։ Այսօր Չեռնոգորիան ժամանակավորապես կասեցրել է թուրք քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը։ Նախագահ Յակով Միլատովիչը հանդես է եկել հանդարտության կոչով՝ միաժամանակ դատապարտելով թուրքերի դեմ ուղղված հարձակումները։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, իր հերթին, պահանջել է Չեռնոգորիայի իշխանություններից ապահովել թուրք քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները։

Իսկ այժմ մեր մասին։ Եթե թուրքերն ու ադրբեջանցիները ոտք դնեն Հայաստան, նման միջադեպերը ոչ միայն հնարավոր, այլև անխուսափելի կլինեն։ Բայց, ի տարբերություն Թուրքիային ոչ սահմանակից Չեռնոգորիայի, Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն համարձակվի զանգվածաբար ձերբակալել օրինազանց թուրքերին ու ադրբեջանցիներին՝ ահաբեկված Անկարայի և Բաքվի հնարավոր ուժային սպառնալիքներից։

Գոնե մի փոքր խելք ունեցեք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» քարոզող հիմարնե՛ր։ Հայաստանի նման փոքր և ռազմավարապես խոցելի երկրի համար թշնամի պետություններից մարդկանց ազատ ներհոսքը ոչ թե «խաղաղության» դրսևորում է, այլ ուղղակի ազգային անվտանգության մահացու խոց։ Ներկայիս մոլի թուրքասիրական քաղաքականությունը, եթե չդադարեցվի, մի օր կարող է վերածվել պետական ինքնասպանության։

Բայց դե ասողին լսող է պետք»:

Նմանատիպ նյութեր

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...