ԱՀ ՊԲ նախկին հրամանատարը լոկ Նիկոլի ցուցումով ռազմագերի է Հայրենիքում. պատգամավոր

28 Հոկտեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «3 տարի եւ 57 օր քաղաքական հետպնդման, նիկոլի անձնական վրեժխնդրության հետեւանքով անազատության մեջ մնալուց հետո՝ փոխվեց Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոցը. ռեալ կալանքի փոխարեն տնային կալանք։
Քանիցս բարձրաձայնել եմ, անգամ խորհրդարանում եմ մշտապես խոսել բարձրաստիճան զինվորականների, պաշտոնյաների մոտ, որ նա լոկ Նիկոլի ցուցումով ռազմագերի է Հայրենիքում։
Այս ողջ ընթացքում մշտական այցերիս ու տեսակցություններիս ժամանակ, երկար զրույցների ընթացքում դիմացս հայրենասեր, ռազմագետ, իր նպատակներից ու երազանգներից չհրաժարվող զինվորական էր, որ Արցախյան Ազատամարտին միացել էր դեռ պատանի տարիքում։
Ավելի ուշ նրա մասին դեռ երկար կխոսեմ, այսօր միայն պիտի գնահատանքի խոսք հղեմ նրա այն ընկերներին, զինակիցներին, որոնք չուրացան նրան ու մնացին կողքին։
Այսօր էլ, նոր պատգամավորությունը ստանձնած ավագ ընկերոջս՝ Պետրոս Մեղրյանի հետ շտապել էի Վարդաշեն ՔԿՀ, հիշելով, որ խափանման միջոցի դատը կայանալու է վաղը։ Բայց մուտքի մոտ հսկիչների անակնկալն էր՝ գեներալին այսօր են տեղափոխել դատարան։
Իսկ հետս տարել էի նախօրեին լրագրող Մարիամ Պետրոսյանի հուզիչ գրառումը Միքայել Արզումանյանի մասին, ուր նա հիշեցնում է, որ 5 տարի առաջ, այս օրը ամենավճռական ու դժվարին պահին գեներալը չտատանվեց ու ստանձնեց ՊԲ հրամանատարի պատասխնատու պաշտոնը, քաջ գիտենալով ձախողման վտանգներն ու դրա անձնական հետեւանքները։ Տարել էի, որ նորից համոզվի, հակառակ իշխանության բոլոր փորձերին, նրան հիշում են ու գնահատում։
Ու վերջապես շատ անձնական՝ Միշկային ամեն անգամ այցի գնալիս, նաեւ՝ մեկ այլ խորը կարոտիս էի հագուրդ տալիս, կարոտ, որ դեռ շարունակվում է ու հույս, որը երբեք չի տկարանում։
ՀԳ նա այսօր այլ հարցում է հաղթել այս իշխանություններին ու նրանց փոքրոգությանը, բայց թերեւս այդ մասին ընտանիքը կխոսի…»:

Նմանատիպ նյութեր

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Հունիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցում Իրանի Իսլամական...

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդիրներից, եւ որքան մարդ է գոհ, որ երեւանյան շուկաներում ու սուպերմարկետներում նկատելի էժան են այդ մթերքները: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Մինչդեռ...

«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան

Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ

Երևան քաղաքում հուլիսի 5-ին՝ կեսօրից հետո, 6–8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 9–10-ին՝ քաղաքի առանձին հատվածներում՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում...

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Երեկ՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 48-ամյա Գևորգ Հ․-ի վարած «Opel» մակնիշի, 37-ամյա Նվեր Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 42-ամյա...