ՔՊ կողմից վարչական ռեսուրսների չարաշահումներ Վաղարշապատում. «Ականատես»

27 Հոկտեմբերի, 2025

«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը. «Հոկտեմբերի 26-ին Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած բանավեճի ընթացքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու և Վաղարշապատի համայնքի ղեկավարի ԺՊ Արգիշտի Մեխակյանը հայտարարեց, որ վերջին երկու ամսում համայնքը հրատապ ծրագրերով կառավարությունից կես մլրդ-ից ավելի գումար է ստացել։

Մեջբերում Ա․ Մեխակյանի ելույթից՝ «Համայնքի համար մեկ ֆինանսավորողը կառավարությունն է։ Այս պահին լրացուցիչ միջոցներով, որը համայնքի բյուջեի հետ ընդհանրապես կապ չունի, հրատապ ծրագրերի շրջանակներում վերջին 2 ամսվա ընթացքում 500 միլիոն դրամից ավել ներդրում է կատարվում Էջմիածին քաղաքում՝ մի շարք կարևորագույն փողոցներ ասֆալտապատելով, նաև կոյուղու ցանցը արդիականացնելով»։ (36։00 — 36։33 րոպեներ)

Ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ ՀՀ կառավարության կողմից քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված բյուջետային միջոցների ուղղումը Վաղարշապատ համայնքին և համապատասխան ոլորտներում ինտենսիվ աշխատանքների նախաձեռնումը չեն կարող այլ կերպ ընկալվել, քան վարչական ռեսուրսի չարաշահում՝ Վաղարշապատի ավագանու ընտրություններում հանրային համակրանքը հօգուտ կառավարող քաղաքական ուժի ուղղելու և վերջինիս համար մրցակցային առավելություն ապահովելու նպատակով:

Պահանջում ենք ՀՀ կառավարությունից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և Վաղարշապատի համայնքապետարանից ներկայացնել լրացուցիչ պարզաբանումներ՝ Վաղարշապատ համայնքին կատարված հատկացումների հիմնավորվածության վերաբերյալ։

Պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից իրականացնել ուսումնասիրություն և տալ գնահատական ՔՊ կողմից վարչական ռեսուրսների նման չարաշահման առնչությամբ»:

Նմանատիպ նյութեր

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի ընթացքում «Christian Solidarity International» կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը Խորհրդի նիստում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։ «Այս ամիս լրանում է երեք տարին այն...

«Զանգեզուրի միջանցքը» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը տարածաշրջանում. Ալիև

«Զանգեզուրի միջանցքը» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը տարածաշրջանում. Ալիև

 Ալիևը  Ադրբեջանի 2-րդ միջազգային ներդրումային ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում կրկին  խոսել է «Զանգեզուրի միջանցքի»  մասին. «Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկում գտնվող Ադրբեջանը դարձել է Ասիայի և Եվրոպայի միջև կարևոր կապող օղակ և դարպաս։...

Իշխանությունը պետական բյուջեից լավություններ է անում. Ոսկան Սարգսյան

Իշխանությունը պետական բյուջեից լավություններ է անում. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերիք է մեր մուծած հարկերից գոյացած պետբյուջեից մեծահարուստներին հարկային, մաքսային արտոնություններ տաք. Հայաստանի անկախանալուց առաջ ասում էին, որ «Ջերմուկը» կպահի Հայաստանը։ Սակայն «Ջերմուկը» Արսենյանների...

«Սրբապիղծնե՛ր, արդեն ամեն ինչ պարզ է՝ շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր գրառումը

«Սրբապիղծնե՛ր, արդեն ամեն ինչ պարզ է՝ շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր գրառումը

2020 թվականի արցախյան պատերազմի մեկնարկի վեցերորդ տարելիցից ընդամենը օրեր առաջ Երևանի Հաղթանակի զբոսայգում հեռացվել է Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված որմնանկարը։ Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն անդրադարձել է միջադեպին՝ շեշտելով. «Ալբերտ Հովհաննիսյանի անունը պատկանում...

Արցախում վառելիքի պայթյունի զոհերի ընտանիքներին պետք է տրվի համարժեք կարգավիճակ. Արթուր Խաչատրյան

Արցախում վառելիքի պայթյունի զոհերի ընտանիքներին պետք է տրվի համարժեք կարգավիճակ. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «3 տարի առաջ Արցախի Հանրապետության Իվանյան համայնքի մոտ տեղակայված վառելիքի պահեստում հուժկու պայթյունի զոհ դարձան 219 մարդ՝ քաղաքացիական անձիք, զինվորականներ, աշխարհաղորայիններ, ուժային կառույցների...