Ռուբեն Մխիթարյանին քրեական մեղադրանք ներկայացնելու և ազատությունը սահմանափակելու որևէ հիմք չկար․ ՔԻՀԿ

27 Հոկտեմբերի, 2025

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը տարածել է հայտարարություն՝ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի գործի վերաբերյալ․

Հոկտեմբերի 20-ին ձերբակալվեց, այնուհետև՝ կալանավորվեց Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Քաղաքապետարանում շուրջ 6 ժամ տևած քննչական գործողություններին զուգահեռ շենքի առջև հավաքվել էին քաղաքապետի աջակիցները, լրագրողներ, փաստաբաններ և այլ քաղաքացիներ։ Նրանց մեջ էր նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Մխիթարյանը։
ՔԻՀԿ մասնագետները հավաքի վայրում ուղիղ եթեր ապահովող մի քանի լրատվամիջոցների տեսանյութերի զուգահեռ համադրումով ստացել են Ռ․ Մխիթարյանի ձերբակալությանն անմիջապես նախորդող իրադարձությունների պատկերը, որը հասանելի է այստեղ․
Տեսանյութերում ակնհայտ երևում է, որ Ռ․ Մխիթարյանը չէր կատարում որևէ հակաօրինական գործողություն։ Ավելին՝ փաստաբանը գտնվում էր ոստիկանների և ցուցարարների հրմշտոցից հեռու և առհասարակ ոչինչ չէր անում, բացի ձեռքերը վեր պարզելուց։ Հետևաբար՝ փաստաբանին ոչ միայն նման քրեական մեղադրանք ներկայացնելու, այլ ազատությունը սահմանափակելու որևէ հիմք չկար։
Այս ամիս Ռ․ Մխիթարյանը երկրորդ փաստաբանն է, որ կամայականորեն կալանավորվել է։ Մյուս փաստաբանը՝ Ալեքսանդր Կոչուբաևը, դեռևս գտնվում է անազատության մեջ։
Մանրամասներն ու հիմնավորումները հասանելի են հայտարարությունում`
Սույն հայտարարության անգլերեն տարբերակը ներկայացվել է մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային համապատասխան մարմիններին, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին, Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին։

Նմանատիպ նյութեր

Արևմուտքի ուշադրությունը պետք է մշտապես պահել Հայաստանի իրադարձությունների վրա․ Տիգրան Քոչարյան

«Շատերն ասում են՝ տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է հավաքական Արևմուտքը և աչք է փակում այն ամենի վրա, ինչի դեպքում նախկինում աչք չէր փակում։ Այստեղ նույնպես լուծումներ կան։ Հավաքական Արևմուտքի ուշադրությունը պետք է անընդհատ...

Ինչո՞ւ  է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը. «Հրապարակ»

Ինչո՞ւ է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը. «Հրապարակ»

Հարություն Մկրտչյանի վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերը բավական են, որպեսզի նրա ու ՔՊ-ականների լացուկոծին ոչ մեկը չհավատա։ Մարդիկ պարզ հասկանան, որ ինքը հանրային եթեր է մտցվել իշխանության օրակարգով։ Պարզապես հիշեցնեմ։ Նրա անունը հանրային և մեդիա դաշտում մի շարք...

2018-ի խոստումը քաղբանտարկյալներ չունենալն էր, ոչ թե ռեկորդ սահմանելը․ Արամ Վարդևանյան

«Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Այսպես է ամրագրված մեր Սահմանադրությամբ։ Բայց արդյո՞ք այդպես է իրական կյանքում։ Պատասխանը շատ պարզ է՝ ոչ։ Արդյո՞ք սա նորություն է։ Ո՛չ։ Հայաստանի Հանրապետությունում արժեքային...

Պետք է փակել դեսպանատների դռները հազարներով, որ Փաշինյանին զսպաշապիկ հագցնեն․ Նահապետյան

Պետք է փակել դեսպանատների դռները հազարներով, որ Փաշինյանին զսպաշապիկ հագցնեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ «ՀՀ-ում ավտորիտար ռեժիմ է գործում, այս իշխանությունների ապօրինությունները...

Այսօր Հայաստանում թմրավաճառ լինելն ավելի անվտանգ է, քան ընդդիմադիր գործիչ լինելը․ Սամվել Հակոբյան 

«Ժողովրդավարության հետընթացի ձևակերպմանը կարող էինք նաև շատ գիտական տեսանկյունից անդրադառնալ։ Ի՞նչ է ժողովրդավարությունը։ Նիկոլ Փաշինյանի սիրած՝ ժողովրդավարության ամենակարևոր հանգամանքներից մեկը արդար ընտրություններն են։ Եթե համեմատություն...