Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել․ «Ժողովուրդ»

24 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մանկավարժական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի ձերբակալությունից մոտ երկու օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները նաեւ ԿԳՄՍ նախարարություն են այցելել:

Նախարարությանը մոտ գտնվող մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացվել է, որ իր կողմից ղեկավարվող հոգաբարձուների խորհուրդը համալսարանում լուրջ չարաշահումներ է հայտնաբերել, ու կա պայմանագիր, որտեղ առկա է Անդրեասյանի ստորագրությունը:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Անդրեասյանը խուճապի է մատնվել, կանչել է ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին, քարտուղարին՝ հասկանալու համար, թե ինչ պայմանագրի մասին է խոսքը: Երկար ժամանակ քննարկում է եղել, որից հետո Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները հեռացել են նախարարի աշխատասենյակից: Իսկ արդեն երկու օր անց Անդրեասյանի ամենամտերիմ ընկերուհի Սրբուհի Գեւորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալում է, ինչից հետո գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք խափանման միջոցն է կիրառվում:

Ուշագրավ է, որ նախարար Ժաննա Անդրեասյանը, լինելով Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը, մինչեւ հիմա ոչ մի կարգավիճակ չունի այս գործի շրջանակում: Նա անգամ վկա չէ: Մինչդեռ որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Արմեն Աշոտյանը մոտ 3 տարի կալանքի տակ մնաց:

Ավելին՝ Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից փորձում էր նախօրեին «մաքրել» իրեն այս գործից, այն պարագայում, երբ նրա կողմից երաշխավորված Սրբուհի Գեւորգյանն ամեն հարցում իր հետ է ճշտումներ արել, ու դա գիտեն իրավապահները:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին,Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար: Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։

Իսկ ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ, սկանդալով հայտնի Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը. Հակոբ Բադալյան

Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Լայնորեն տարածվում է այս լուսանկարը։ Իհարկե կարելի է այն ենթարկել ամենատարբեր ինտերպրետացիաների, բայց իմաստ էլ չկա։Որովհետեւ իրավիճակը զավեշտի եւ ողբերգականության «հիբրիդ» է։ Հարցն այն չէ, որ Միրզոյանը չպետք է...

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովին։ Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի,...

6 երեխայի ինքնազգացողություն է վատացել դասի ժամին․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել

6 երեխայի ինքնազգացողություն է վատացել դասի ժամին․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն։ Դպրոցը շտապօգնության կանչ է կատարել: Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության...

Եվրոպայում Հայաստանին ոչ մեկ չի սպասում․ Սամվել Կարապետյան

Եվրոպայում Հայաստանին ոչ մեկ չի սպասում․ Սամվել Կարապետյան

Եվրոպայում Հայաստանին ոչ մեկ չի սպասում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Եվրամիությունում չկա որևէ երկիր, որը սահման չունի Եվրոպական միության մյուս անդամ երկրների հետ, բայց դարձել է Եվրոմիության...

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։ Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային...