Կոռուպցիան բացահայտելու համար, Տիգրան Ավինյանը փորձում է ինձ դատի տալ՝ զրպարտության մեղադրանքով. ակտիվիստ

22 Հոկտեմբերի, 2025

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաղթանակ️. Ես ճիշտ էի։ 7 օր առաջ իմ կողմից հրապարակված՝ տեղեկության վերաբերյալ Azatutyun TV-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանը հաստատել է, որ այո՛, նշված շինարարությունն իրականացվում է առանց շինարարական թույլտվության, ինչպես ես արդեն հանրայնացրել էի։
Բայց ի՞նչ ենք տեսնում։ Կոռուպցիան բացահայտելու համար, Տիգրան Ավինյանը փորձում է ինձ դատի տալ՝ զրպարտության մեղադրանքով։

Ժողովուրդ, սա աբսո՞ւրդ չէ։ Հասկանում եք՝ ուր ենք հասել։
Կոռուպցիան բացահայտելու համար՝ գիշերը իմ վրա մահափորձ են անում երեք հոգով դանակով, հեռախոս են գողանում, թաղապետարանում մի տասը հոգով հարձակում են գործում, իսկ հիմա, երբ հասկացան, որ նման ձևերով ինձ չեն կարող լռեցնել՝ փորձում են դատարանի միջոցով ինձ լռեցնել։

Սա աբսուրդային իրավիճակ է, երբ իրավախախտումը հաստատում է հենց Երևանի քաղաքապետարանը, բայց պատասխանատվություն կրում է ոչ թե իրավախախտողը, այլ ես, ով բացահայտեց կոռուպցիան։
Նման մոտեցումը, առանց չափազանցության, խաթարում է արդարադատության՝ արդեն վաղուց աղավաղված ընկալումը՝ ի վերջո այն իսպառ վերացնելով ժողովրդի արդարադատության նկատմամբ վստահության հիմքը։

Նորից եմ շեշտում՝ Երևանի քաղաքապետարանն է պաշտոնապես հաստատել, որ շուկան կառուցվում է առանց շինարարական թույլտվության։
Հարց՝ Նիկոլ Փաշինյանին․ Եթե կոռուպցիա չկա, ապա
ինչո՞ւ քաղաքապետարանը չի քանդում ապօրինի, առանց շինթույլտվության կառուցված շինությունը, որը գտնվում է համայնքային հողատարածքի վրա։
Սա շատ պարզ և տրամաբանական հարց է, որն ակնկալում է հստակ պատասխան։

Ինչպե՞ս է ստացվում, որ Տիգրան Ավինյանը քանդում է «բուդկա-գարաժ» տիպի շինություններ՝ անգամ այն դեպքում, երբ դրանց վերաբերյալ դատական գործընթացներ են ընթանում, բայց այս դեպքում՝ քաղաքապետարանը ոչինչ չի անում, չնայած որ իրենք են հաստատել, որ շուկան ապօրինի է կառուցվել, և դա՝ համայնքի հողի վրա։
Ի դեպ, ես բացարձակ կողմնակից եմ, որ քաղաքապետարանը ապամոնտաժում է հին ավտոտնակները և ժանգոտած «բուդկա-մուտկաները»։
Բայց խնդիրը մի պարզ ճշմարտություն է․ օրենքը պետք է գործի հավասարապես բոլորի նկատմամբ։ Չի կարող լինել ընտրովի մոտեցում՝ մեկին քանդում եք, մյուսին՝ ոչ»։

 

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...