Խոսել արդարությունից կամ իրավական պետությունից՝ այլևս անհնար է. պատգամավոր

22 Հոկտեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ դատախազության կողմից Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճռի բողոքարկումը և վերաքննիչ դատարանից 2 տարի 6 ամսով ազատազրկման պատիժ պահանջելը խորապես մտահոգիչ և անհիմն քայլ է, որը միանշանակորեն դիտարկվում է որպես քաղաքական հետապնդում։

Սրբազանի դեմ հարուցված և ակնհայտորեն ապօրինի քրեական գործը սկզբնապես ունեցել է հստակ նպատակ՝ նրան հեռու պահել իր համայնքից, զրկել հասարակությանը հնչող իր ուղերձներից և սահմանափակել նրա ազդեցությունը հանրային կյանքի վրա։ Սա ոչ միայն անհատական հաշվեհարդար է, այլև արժեքային և գաղափարական հարված՝ ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային ինքնության հիմքերին։

Երբ իրավական համակարգը դառնում է քաղաքական պատվերների սպասարկու, իսկ դատարանները՝ ճնշման գործիք, ապա խոսել արդարությունից կամ իրավական պետությունից այլևս անհնար է։
Ես վճռականորեն դատապարտում եմ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ իրականացվող այս գործընթացը՝ այն գնահատելով որպես իրավական համակարգի քաղաքականացման, ազգային ու հոգևոր արժեքների դեմ ուղղված վտանգավոր նախադեպ։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր և պետականության հենասյունը։ Եկեղեցու դեմ ուղղված ցանկացած քայլ միաժամանակ հարված է ազգային ինքնությանը և պետականության հիմքերին։
Արդարությունը չի կարող լինել ընտրովի։
Այն կամ գոյություն ունի բոլորի համար, կամ առհասարակ գոյություն չունի»։

 

Նմանատիպ նյութեր

Մեր հարցը փակված չէ․ մեր իրավունքները վաղեմություն չունեն․ Արցախի միություն

Մեր հարցը փակված չէ․ մեր իրավունքները վաղեմություն չունեն․ Արցախի միություն

ԱՐՑԱԽ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակի առթիվ․ 35 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախի ժողովուրդը, գործադրելով ինքնորոշման իր անօտարելի իրավունքը, հռչակեց իր անկախությունը: Այս որոշումը, որին մի քանի ամիս անց...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակն է

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակն է

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Այդ առիթով բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։ Մանրամասն՝ ուղիղ...

Փաշինյանը խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային․ Հակոբ Բադալյան

«Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը սառը ջուր լցրեց այսպես ասած քաղհասարակության եւ արեւմտամոլ շրջանակների գլխին, անդրադառնալով ԵՄ անդամակցության մասին օրենքին և անելով հետեւյալ հայտարարությունը․ «Եթե անկեղծ ասենք, օրենքի ընդունումն արդեն այն ժամանակ նշանակում էր...

Պատգարակով դատարան բերված Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Պատգարակով դատարան բերված Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին լրատվամիջողներին հայտնեցին ՔԿ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Գագիկ Խաչատրյանը, ապա քննչական մարմինը կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան: Փաստաբանական թիմը տեսանյութեր հրապարակեց, թե ինչ...

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ոչ միայն ընդդիմությունն է անհանգիստ, այլ նաեւ՝ իշխանությունը: Որտեղ քաղաքապետի պոտենցիալ անցողիկ թեկնածու կա, որը ՔՊ-ի հետ չէ, ճնշումների է ենթարկվում: Նախօրեին Երեւան Հակակոռուպցիոն կոմիտե էին կանչել...