Մանրամասներ՝ Բյուրեղավանի ծեծկռտուքից

18 Հոկտեմբերի, 2025

Բյուրեղավանի համայնքի տեղակալի և ավագանու անդամի մասնակցությամբ ծեծկռտուքիցնոր մանրամասներ են հայտնի դարձել։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 01։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Վազգեն Ա Վեհափառի փողոցում, համայնքապետարանի հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Վարդան Սուքիասյանը վիճաբանել Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Սուրեն Թադևոսյանի և 31-ամյա Մանուկ Անդրեսյանի հետ, որը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և Վ. Սուքիասյանը դանակով հարվածել է է Մ. Անդրեսյանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ Մ․ Անդրեասյանը և Ս․ Թադևոսյանը ծեծի են ենթարկել Վ․ Սուքիասյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ, պարզել են նաև, որ Վ․ Սուքիասյանը զանգահարել է իր ընկերներին, Կոտայքի մարզի բնակիչներ 38-ամյա Դանիել Դանիելյանին և 39-ամյա Վահե Եղյանին, իսկ Ս․ Թադևոսյանը իր հերթաին կանչել է իր եղբորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Ավետիս Թադևոսյանին, ովքեր միմյանց ծեծի են ենթարկել՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյաննքներ, որից հետո Վ. Սուքիասյանը քարերով հարվածել է Սուրեն Թադևոսյանին՝ դեմքի և գլխի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Կոտայքի քրեական ոստիկանները ստացված տեղեկություններն իրացնելիս Վ.Սուքիասյանը, Վ.Եղյանը, Դ.Դանիելյանը և Ս.Թադևոսյանը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են Կոտայքի մարզային քրեական վարչություն, իսկ Ա.Թադևոսյանը՝ հրավիրվել է: Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Մ.Անդրեսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով Կոտայքի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քրեական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Հիշեցնենք՝ Վարդան Սուքիասյանը Բյուրեղավան համայնքի ավագանու անդամ է, իսկ Դանիել Դանիելյանը՝ Բյուրեղավանի համայնքի ղեկավարի տեղակալը։

Նմանատիպ նյութեր

Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան

Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերադառնանք նախօրեին 13-տարեկան երեխայի հետ տեղի ունեցած դեպքին։ Ես գտա ուղևորին, ով 38 համարի ավտոբուսում ներկա էր միջադեպին։ Նա հաստատեց ձագուկի բոլոր խոսքերը։ Նամակագրության հանրայնացումն իր հետ...

Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան

Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ ցավալի բան է եղել: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լքել է (կամ ընդմիջել է) մամուլի ասուլիսը՝ հուզվելով, որ երկրում ամեն օր արձանագրվող մահերի ֆոնին, օգտատերերը գրում են. «Տարոսը քո երեխային»... Նախ՝...

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Դուբլինում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման...

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ...

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, որոնց համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի արձագանքել Երևանի դիմումներին։ Զախարովան այս մասին...