Երբ գաղտնալսել էին ԱԱԾ, ՀՔԾ պետերին, քրգործը հարուցվեց անհայտ գաղտնալսողների վերաբերյալ․ Սևակ Հակոբյան

17 Հոկտեմբերի, 2025

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

2018թ․ սեպտեմբերին, երբ համացանցում տարածվեցին հայտնի գաղտնալսումները, որտեղ ԱԱԾ, ՀՔԾ պետերը Նիկոլ Փաշինյանի հետ միասին քննարկում ու որոշում էին Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանքի հարցը, հարուցվեց քրեական գործ ոչ թե այն հիմքով, թե ինչպես են երեք առանցքային պաշտոնյա որոշում երկրորդ նախագահին կալանքի տանել, այլ քրեական գործը հարուցվեց անհայտ գաղտնալսողների վերաբերյալ։ Արդարադատության նախարարն էն ժամանակ էսօրվա ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանն էր․ նրանից հենց կարծիք էին հարցնում լրագրողները, ասում էր՝ կարծիք չեմ հայտնի, որովհետև գաղտնալսումն արվել է ապօրինի։

Այսօր համացանցում, ապա՝ նիկոլական լրատվամիջոցներում տարածվել է ինչ-որ ձայնագրություն, ենթադրվում է՝ սրբազանի և աբեղայի միջև, ընդդիմադիր բնույթի, բայց այս դեպքում քրեական գործ է հարուցվում ոչ թե գաղտնալսողների, այլ՝ հեռախոսազրույց ունեցողների դեմ։

2023 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտին, ՔՊ-Նիկոլ-Ավինյան հանրահավաք էր հրավիրվել, որին ներկա էին մարզային դպրոցների ուսուցիչներ և այլն։ Լրագրողը հարցնում է, ասում են՝ դե մարզպետարանից են ասել, բերել, հետ են տանելու։ Մասովկա էին, ակնհայտ էր որ հատուկ հրահանգով էին բերվել։ Մի աղմուկ, քննադատություն, բոլորը տեսան, բողոքեցին, անցավ-գնաց։ Չեմ հիշում, դատախազությունը այդ առիթով վարույթ սկսե՞ց, ինչ-որ քաղաքային, մարզային ձերբակալություններ, սեյֆերի պարունակություն հրապարակվեցի՞ն, կառավարության անդամ, մարզպետ, բաժնի պետ, հաշվապահ և այլ, ձերբակալվեցի՞ն։ Բա խի՞։

2023թ․ սեպտեմբերի 8-ին՝ նույն Ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Ավինյանի հանրահավաքին բերման էին ենթարկվել թաղապետարանների, մշակութային հիմնարկների, դպրոցների, մանկապարտեզների աշխատողներ, ցուցակներով։ Բլոգեր Արթուր Չախոյանը ում մոտենում էր, հերթով ներկայանում էին՝ հավանաբար մտածելով, թե ՔՊ-ից վերստուգող է։ Ընդամենը աղմուկ եղավ, անցավ-գնաց։

Տեղադրում եմ նշածս բոլոր փաստերը

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի աղմկահարույց հեռախոսազրույցը. Ձայնագրություն 

Սենսացիոն ձայնագրություն․ Փաշինյանի, Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցները 

ՔՊ-ի ցուցակագրված քարոզարշավը 

Արտաշատից եմ, Վայոց ձորից եմ, Տավուշից եմ. ովքե՞ր են մասնակցում Ավինյանի երթին 

Նմանատիպ նյութեր

Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»

Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին Հայաստանի մի շարք բնակավայրերում՝ հատկապես Երևանում և հարակից մարզերում, խմելու ջրի հետ կապված առաջացած իրավիճակը հերթական անգամ ցույց տվեց, որ ջրամատակարարումը միայն կենցաղային ծառայություն չէ, այլ հանրային առողջության,...

Ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև Արմավիրի մարզի Արմավիր և Արաքս համայնքներում։ Այս ընտրությունների նախաշեմին «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի անցած...

Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»

Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս աշունը բավական ակտիվ է լինելու հատկապես ՏԻՄ ընտրությունների առումով: Անցած կիրակի օրը ընտրություններ կայացան Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Կոտայքի մարզի Արզնի խոշորացված համայնքներում: Իսկ ահա հոկտեմբերի 25-ին ՏԻՄ...

«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»

«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը մեզ պատմեց, որ օրերս ՊՆ-ից իրենցից մի քանիսը զանգեր են ստացել: ՊՆ ներկայացուցիչը ծնողներին հարցուփորձ է արել, թե որ ծնողն ունի իր անունով բնակարան, որը՝ ոչ: Մեր զրուցակիցն ասաց՝ խոսակցություններ կան,...

Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո. «Ժողովուրդ»

Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հանրության հետ շփվելու նոր ձևաչափ է մշակել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը մտադիր է շաբաթ և կիրակի օրերին անակնկալ այցեր իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններ, ինչպես նաև մարզերի...