Միանշանակ ողջունում եմ, որ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատախազություն. Դավիթ Ղազինյան

17 Հոկտեմբերի, 2025

Ես որևէ մտավախություն չունեմ և միանշանակ ողջունում եմ, որ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատախազություն: Այդ մասին հայտարարել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Դավիթ Ղազինյանը՝ Makaryan News-ի հետ զրույցում` խոսելով ՀԷՑ նոր կառավարչի «աննախադեպ բացահայտումների» մասին։

Հիշեցնենք՝ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատախազություն՝ նշելով, թե էլենտրաէներգիայի քանակի ավելի քան 1 մլն կՎտ.ժ թերգրանցումներ կան։ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀԷՑ-ի «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի էլեկտրական ցանցում հայտնաբերվել է ավելի քան 817 հազար կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի թերգրանցում, որը ինքնավար արտադրողները (արևային կայաններ) մատակարարել են ցանցին։

«Արևային կայանների արտադրությունը, բաժանորդների ծախսերը կատարվում է յուրաքանչյուր տարվա մայիսի մեկի դրությամբ։ Մինչև մայիսի 1-ը ամբողջութամբ կատարվել են վճարումներ բաժանորդներին»,- մանրամասնել է Ղազինյանը՝ նշելով, որ հուլիսի 21-ից հետո այլևս պաշտոնի չի եղել և տեղյակ չի եղել՝ ինչ է կատարվել։

«Հուսով ենք՝ արդարությունը կհաղթի»,- եզրափակել է նա՝ շեշտելով՝ փաստ չունեն, որ մինչև մայիսի մեկն են կատարվել Պետրոսյանի նշած թերգրանցումները։

Նմանատիպ նյութեր

Քոչարյանին մեկուսացնելով՝ փորձում են չեզոքացնել սպասվող ծրագրերի հակազդեցությունը․ Խաչատրյան 

«Այդ արտահայտությունը, որ «մինչև վերջին կոշիկը վերցնելու եմ», խոսում է իրենց, այսպես ասած, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ իրավական մտքի նշաձողի մասին։ Այսինքն՝ կոշիկի մակարդակից երբեք իրենց նշաձողը վերև չի եղել, և այս ութ տարիներին հենց...

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Թրամփի և ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինային «հակաօդային պաշտպանության ձմեռային փաթեթի» փոխանցումը, որի մեջ, ըստ ենթադրությունների, կներառվեն Patriot համակարգերի հրթիռներ, ինչպես նաև «հնարավոր...

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, մարտաֆիլմ հիշեցնող հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում,...

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը 270․7 մլն դրամի հարկային արտոնություն է տալիս ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին: Այս հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում: Գրում է «Aysor.am»-ը: Ըստ Կառավարության հիմնավորման՝...

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

Փոխվարչապետի N 930-Ա որոշմամբ՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին...