Եկեղեցում չկա պարտադրանք, չկա ստիպում, կա առաքելություն․ Սա հասկանալ է պետք՝ մեկընդմիշտ․ Հայր Ներսես

17 Հոկտեմբերի, 2025

Հայր Ներսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երբ 44օրյաից հետո Եկեղեցին հայկական վերահսկողությունից դուրս մնացած Դադիվանքը հայկական պահելու վերջին ճիգերն էր անում, ինձ Եգիպտոսի ծառայությունից հետ կանչեցին և երկու տարով նշանակեցին այդ առաքելության։ Մինչ այդ շափաթներով, ամենաերկարը՝ մեկ ամսով էր իրականացվում Դադիվանքի ծառայությունը։ Ծանր էր, մարդկայնորեն շատ դժվար, բայց մենք՝ առաքելության կոչված մեր խումբը, անսասան մնացինք։ Կուսակրոնության ճանապարհն է սա։ Այստեղ անձնականը նվազագույն պետք է լինի։ Անարդարության զգացումներ գեներացնելը՝ համեմատության մեջ մտնելով այլոց հետ, եկեղեցականի՝ հատկապես կուսակրոնի ճանապարհը չէ։ Մենք այնտեղ մահվան ակնթարթն էլ ենք ճաշակել, հոգևոր բերկրանքն էլ, կյանքի տագնապն ու հավատի խաղաղությունը։ Սա հանրայնացնել՝ մեկ տեսանկյունից՝ հոգևորականիս հարիր չէ։ Սա առաքելության կյանք է, որի համար կամ ապրում ես կամ մեռնում՝ հոգևոր իմաստով։
Եկեղեցում չկա պարտադրանք, չկա ստիպում, կա առաքելություն։ Սա հասկանալ է պետք՝ մեկընդմիշտ։
Եկեղեցում չկան գերիներ կամ ստրուկներ։ Այնտեղ կատարյալ ազատություն է՝ գիտակցված ընտրության մեջ։
Հոգևոր կյանից դուրս այնքան էլ դյուրին չէ սա ընկալելը։ Դրա համար էլ՝ խոսելուց, գործելուց, դատելուց առաջ՝ մի քիչ ավելի մտածեք։
2000 թ.ից եկեղեցվո իշխանության ներքո եմ ապրում. հաստատում եմ. առաքելության կոչումը պարտադրանք չէ, ծառայության վայրը պատիժ չէ, այլ գիտակցված ճանապարհ, որ կամ անցնում ես կամ՝ ոչ։
Հեռու մնացեք ձեր անհոգևոր, խստագույնս աշխարհական ձևակերպումներով՝ հոգևոր, ներքին իրավիճակներից։
Հեռու մնացեք։

Նմանատիպ նյութեր

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...