Սա այս իշխանության կողմից հորինված հերթական ֆեյք, կեղտոտ տեղեկատվական գրոհն է. Իշխան Սաղաթելյան

13 Հոկտեմբերի, 2025

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ այս իշխանության կողմից հերթական ֆեյք, կեղտոտ տեղեկատվական գրոհն է տեղի ունենում ՀՅԴ նկատմամբ։

«Տևական ժամանակ է  Նիկոլի ռեժիմն ու նրան սպասարկող գործակալական ցանցը լուրեր է տարածում կամ պնդում է, որ ՀՅԴ-ն ցանկանում է  զիջել Հայաստանի ինքնիշխանությունը ու Հայաստանը  մաս դարձնել Միութենական պետության՝ հղում անելով ինչ-որ իրենց կողմից  հորինված կամ կեղծված փաստաթղթերի։

Երբեք  մտքովս չէր անցնի, որ մի օր ստիպված կլինեմ հերքել այս հիմարությունը, բայց, հաշվի առնելով տեղեկատվական գրոհը, որ տեղի է ունենում մեր նկատմամբ, մեկ անգամ ևս  պնդում եմ, որ ՀՅԴ որևէ ժողովում, որևէ տեղ նման քննարկում տեղի չի ունեցել, էլ ուր մնաց որոշում, որ Հայաստանը պետք է մաս դառնա միութենական պետության։

Սա այս իշխանության կողմից հորինված հերթական ֆեյք, կեղտոտ տեղեկատվական գրոհն է,  որ տեղի է  ունենում մեր նկատմամբ։ ՀՅԴ-ն իր պատմության, կենսագրության 135 տարիների ընթացքում պայքարել է բացառապես հայ ժողովրդի շահերի, իրավունքների համար, անկախ պետականության համար և այդ պետականության համար մշտապես գնացել է զոհողությունների»,- ընդգծել է Իշխան Սաղաթելյանը։

Նմանատիպ նյութեր

Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության

Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության

Հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, Եղիպատրուշ գյուղ Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը: «Հայցում ենք մեր հավատավոր զավակաց աղոթական ներկայությունը, աղոթելու՝ Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ...

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին

Լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ գործող իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը՝ իրավապահ համակարգն անխնա օգտագործելով իր նպատակադրումներում: Չբավարարվելով ոչ օրինական գաղտնալսումներով,...

Տավուշում հանցագործությունների թիվն աճել է

Տավուշում հանցագործությունների թիվն աճել է

2026 թվականի առաջին կիսամյակում Ոստիկանության Տավուշի վարչության կողմից գրանցվել է հանցագործության 174 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 17,6 տոկոսով։ Նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, միաժամանակ աճել են մարդու դեմ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԿԸՀ-ն քննում է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Երեկ՝ հուլիսի 21-ին, ԿԸՀ-ն բաժանեց նոր գումարման ԱԺ մանդատները, այնուհետև սկսեց քննել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Կուսակցության խորհրդի...

Հայաստանում այլևս մասնավոր սեփականության իրավունք չկա. սա նեոթուրքական «փաշիզմի» ուղիղ ցուցիչ է․ Աբովյան 

  «2026 թվականին հայ ժողովուրդը այս իշխանությանն ասեց՝ գնա տուն։ Ըստ էության, ունենք այն պատկերը, որ պետական մակարդակով իրականացված, հա՞, մի տարվա ընթացքում քարոզարշավ էր, որի ընթացքում ահռելի գումարներ էին ծախսվել, և այդ ահռելի...