Տեր Եսային՝ Հովհաննավանքում տեղի ունեցած միջադեպի և կարգազանց հոգևորականների մասին

10 Հոկտեմբերի, 2025

«Մայ Աթոռի տեղեկատվական հանձնախմբի հերթական նիստում, ի թիվս այլ հարցերի, նաև ընդգրծված էր տեր Արամի և տեր Տարոնի հարցը։ Տեր հայրերը հրավիրված էին հանձնախմբում զրույցի և քննարկման։ Երկուսն էլ չեն ներկայացել և բնականաբար, այդ պատճառով, հարցի ամբողջական քննություն հանձնախումբը չի կարողացել ունենալ»,- Մայր Աթոռում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

Տեր Եսային հույս հայտնեց, որ տեր հայրերը կանոնական դաշտը գալով՝ ի վերջո կգնան Մայր Աթոռ և, ի վերջո, հանդիպումը տեղի կուենան, կլինեն պարզաբանումներ և որոշումներ։ «Չենք կարող անկնկալել, որ դա շատ արագ տեղի ունեցող գործընթաց է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է օրերս Հովհաննավանքում տեղի ունեցած միջադեպին, որտեղ տեր Մանուկին խոչընդոտել էին մուտք գործել ծառայության վայր, տեր Եսային ասաց․ «Տեր Մանուկը իրավացիորեն փորձեց բախումներ չհրահրել, իրավիճակը չսրել և հեռացավ՝ հանդիպելով այդ կազմակերպված ցուցադրական ընդդիմությանը և նաև ոստիկանական ահռելի ուժերին։

Հարցը եկեղեցական իշխանությունների տիրույթում է և լուծում կգտնվի։ Եթե տեր Մանուկը նշանակվել է այնտեղ ծառայության, դա եկեղեցական իշխանությունների որոշումն է, որը պետք է հարգվի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Բագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ պահանջում է 49,7 դրամ փոխհատուցում

Բագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ պահանջում է 49,7 դրամ փոխհատուցում

Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, որոնք, ըստ հայցի, զրպարտչական են։ Պահանջում է նաև 49.7 դրամ խորհրդանշական փոխհատուցում։ Սրբազանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը դատարանի...

Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ

Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ

Հուլիսի 7-ին՝ ժամը 16:52-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում։ Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, պարիսպ, գազատար խողովակ, էլ․ լարեր,...

Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորություններն...

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցի՝ Էրդողանի հանդեպ հարգանքից ելնելով․ CNN

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցի՝ Էրդողանի հանդեպ հարգանքից ելնելով․ CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Անկարա է մեկնել բացառապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ ունեցած հարգանքից դրդված։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։ Սպասվում է, որ Թրամփը Անկարա կժամանի երեքշաբթի առավոտյան։ Թուրքական կողմը նրա համար...