Ոչ մի դավաճանի հրապարակավ չեն բերել, չեն դատել, էսօր դատում են այն մարդկանց, ովքեր 2020 թվականից եղել են Արցախում, որոնողական, փրկարարական աշխատանքներում, ովքեր սրբորեն մասունքները հավաքել, ուղարկել են Հայաստան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված Լևոն Գալստյանի հորեղբայր Սերգո Գալստյանը, ով միացել է Դատախազության դիմաց հաջակցություն Արսեն Ղուկասյանի կազմակերպված բողոքի ակցիային։
«Արսեն Ղուկասյանի առողջական վիճակը արգելք է ապօրինի կալանքի համար։ Ի՞նչ խուլիգանություն է արել Արսեն Ղուկասյանը, նախապես իրազեկել է, ասել են կգաք-կհանդիպեք, գալիս ա սույն օրը, մարդիկ սկսում են արհամարհանքով վերաբերվել, 5 տարի արհամարհանքով վերաբերվել էն մարդկանց, ովքեր պայքարում են։ Արսեն Ղուկասյանը կորցրել է իր եղբորը, վերջին անգամ իր նահատակված եղբոր որդուն տեսել է 5 տարի առաջ, որը հիմա անհայտ կորած է, ի՞նչ անի մարդը՝ չպայքարի էդ էրեխու համար, ի՞նչ անի, նստի տունը, սպասի՝ տենա ի՞նչ է անում էս պետությունը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։





