Իմ բոլոր հարազատներին, բարեկամներին պետական համակարգից ազատել են․ Սևակ Խաչատրյան

10 Հոկտեմբերի, 2025

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունենալիք ավագանու ընտրություններին «Առաջ» աջակենտրոն և ՀՅԴ կուսակցությունները մասնակցելու են «Հաղթանակ» դաշինքով։

Ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրանը Մայր Աթոռի բակում այսօր՝ հոկտեմբերի 10-ին ճեպազրույցով հանդես եկավ։

«Չնայած որ պաշտոնական քարոզարշավը մեկնարկելու է հոկեմբերի 22-ին, բայց բավականին թեժացել է մթնոլորտը՝ հենց ՔՊ-ականների կողմից։ Ամենօրյա ճնշումներ են պետական ապարատի կողմից մեր թիմակիցների, նրանց բարեկամների վրա, ովքեր պետական համակարգում աշխատանք ունեն կամ բիզնես ու ունեն»,- ասաց Սևակ Խաչատրյանը՝ խոստանալով առաջիկայում մանրամասն ներկայացնել։

Ասաց, որ այդ ամենը նախ իրենից են սկսել՝ բոլոր հարազատներին, բարեկամներին պետական համակարգում աշխատանքից ազատելով։ «Ընտանիք կա, որ երկու հոգու են ազատել»,- ասաց նա։

Սևակ Խաչատրյանը նշեց, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի կազմում ներառված բոլոր համայնքներում կան շատ աշխատանքներ անելու, իրենք խնդիրներն առանձնացրել են բոլոր համայնքներում, ներառել են նախընտրական ծրագրում։

«Հաղթանակ» դաշինքի կարգախոսը լինելու է «Եկել է ժամանակը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի

Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի

Իրանը շարունակում է բանակցություններ վարել Օմանի հետ Հորմուզի նեղուցի կառավարման իրավական կողմերի և նավագնացության ուղիների որոշման շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկու կողմերը շատ մոտ են...

Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են TRIPP-ը

Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են TRIPP-ը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհակալություն է հայտնել 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի...

ԵՄ-ն ավելացրել է Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը

ԵՄ-ն ավելացրել է Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը

«Հունիսին ԵՄ երկրները Ռուսաստանից ներմուծել են 14%-ով ավելի հեղուկ բնական գազ, քան նախորդ տարի», - «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝  հաղորդել է REA էներգետիկայի վերլուծական կենտրոն հրատարակությունը։ Աղբյուրը պնդում է, որ հումքի վաճառքից Ռուսաստանի եկամուտը...

Խաղաղությունը չի կարող լինել անվտանգության հաշվին․ Իշխան Սաղաթելյան

Խաղաղությունը չի կարող լինել անվտանգության հաշվին․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդարձի, օկուպացված տարածքների ազատագրման և մյուս հարցերը պետք է լուծվեն, բայց դա անհնար է առանց այդ հարցերի հիմնարար...

Մարդիկ խեղդվում են փոշուց․ Քրիստինա Վարդանյան

Մարդիկ խեղդվում են փոշուց․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմի՛ն, Երևանի քաղաքապետարա՛ն, Գևորգ Էմին 23 հասցեում նույն ոճը շարունակվում է, մարդիկ խեղդվում են փոշուց այս շոգին։ Հնարավոր չէ։ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ...