Վաղարշապատում «Հաղթանակ» դաշինքի ցուցակը կգլխավորի Սևակ Խաչատրյանը

9 Հոկտեմբերի, 2025

Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը երեկ՝ հոկտեմբերի 8-ին, հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին գլխավորելու է «Հաղթանակ» դաշինքը:

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հայտնի դարձավ, որ Դաշինքի կազմում է նաև ՀՅԴ-ն։

ՀՅԴ Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» կոմիտեն հայտնում է․ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին՝ «Հաղթանակ» դաշինքով:

«Հաղթանակ» դաշինքի նախընտրական ցանկը կգլխավորի Սևակ Խաչատրյանը:

Կարևորելով համայն հայության հոգևոր մշակութային  կենտրոն հանդիսացող մեր համայնքին զարգացում, արդարություն ու հոգատարություն բերելու հանձնառությունը, գիտակցելով համապետական ընտրություններից առաջ  Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների կարևորությունը, կոչ ենք անում`

– Վաղարշապատ համայնքի սիրելի բնակիչներին` մասնակցել սպասվող ընտրություններին և, իրենց ձայնը վստահելով պատասխանատու ուժերին, կանխել մեր ինքնության դեմ արշավներն ու համայնքի համար բացել զարգացման նոր էջ,

– ընդդիմադիր բոլոր ուժերին` գործել հանունի տրամաբանությամբ, բացառել իշխող ուժի հետ նախընտրական կամ հետընտրական որևէ համագործակցություն և ամբողջ ջանքերը ներդնել հաղթանակի կերտման համար»։

 

Նմանատիպ նյութեր

Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության

Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության

Հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, Եղիպատրուշ գյուղ Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը: «Հայցում ենք մեր հավատավոր զավակաց աղոթական ներկայությունը, աղոթելու՝ Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ...

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին

Լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ գործող իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը՝ իրավապահ համակարգն անխնա օգտագործելով իր նպատակադրումներում: Չբավարարվելով ոչ օրինական գաղտնալսումներով,...

Տավուշում հանցագործությունների թիվն աճել է

Տավուշում հանցագործությունների թիվն աճել է

2026 թվականի առաջին կիսամյակում Ոստիկանության Տավուշի վարչության կողմից գրանցվել է հանցագործության 174 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 17,6 տոկոսով։ Նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, միաժամանակ աճել են մարդու դեմ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԿԸՀ-ն քննում է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Երեկ՝ հուլիսի 21-ին, ԿԸՀ-ն բաժանեց նոր գումարման ԱԺ մանդատները, այնուհետև սկսեց քննել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Կուսակցության խորհրդի...

Հայաստանում այլևս մասնավոր սեփականության իրավունք չկա. սա նեոթուրքական «փաշիզմի» ուղիղ ցուցիչ է․ Աբովյան 

  «2026 թվականին հայ ժողովուրդը այս իշխանությանն ասեց՝ գնա տուն։ Ըստ էության, ունենք այն պատկերը, որ պետական մակարդակով իրականացված, հա՞, մի տարվա ընթացքում քարոզարշավ էր, որի ընթացքում ահռելի գումարներ էին ծախսվել, և այդ ահռելի...