«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում տարբեր փողոցներ փակ կլինեն

8 Հոկտեմբերի, 2025

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված երկու օր Երևանում տարբեր փողոցներ փակ կլինեն։  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Փակ կլինեն՝

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 06:00-ն, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մտնող Տիգրան Մեծի պողոտան և Նալբանդյան փողոցը։

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:00-ից մինչև 24:00-ն, երթևեկության համար փակ է լինելու Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 24:00-ն, փակ է լինելու Սախարովի հրապարակն ամբողջությամբ։

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 06:00-ից մինչև 24:00-ն, երթևեկության համար փակ կլինեն նաև Հյուսիսային պողոտային հարող Տերյան և Պուշկինի փողոցները։

Նմանատիպ նյութեր

Ծառուկյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեջ

Ծառուկյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի (Գագիկ Ծառուկյան) կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների...

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է. փաստաբան

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է. փաստաբան

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանըը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները։...

Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ

Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում Գյումրի-Արտենի ավտոճանապարհին, Գետափ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով երկու...

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամարտությանը, խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ուկրաինայում հակամարտությունը շատ ավելի մոտ է ավարտին, քան կարծում եք»,-հայտարարել է...

Մտնում ենք անկանխատեսելի զարգացումների փուլ․ «Կարճ ասած»

  Խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հանրային դժգոհությունները չեն ավարտվում։ Ընտրողների գերակշիռ մեծամասնությունն արդյունքներից դժգոհ է, անգամ արդյունքներից բավարարվածների մեջ...