Առևտրային կազմակերպության տնօրենը կաշառք է տվել տարբեր պաշտոնատար անձանց. այդ թվում՝ ՆԳՆ-ի. հակակոռուպցիոն

7 Հոկտեմբերի, 2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ  նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրենը ինչպես անձամբ, այնպես էլ խմբի կազմում, իր օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց կաշառք է տվել տարբեր պաշտոնատար անձանց:

Մասնավորապես՝ առևտրային կազմակերպության տնօրենը, գործելով խմբի կազմում, Երևան քաղաքում կառուցվող շինության գազամատակարարման աշխատանքների իրականացման ժամկետանց տեխնիկական պայմանների հետ կապված խնդիրները կարգավորելու և անհրաժեշտ փաստաթղթերին ընթացք տալու համար 2024թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին տվել է 2 մլն ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, իր ընկերության միջոցով ևս 5 տարբեր հասցեներում կատարված թերի աշխատանքների ու շահագործման վերաբերյալ համապատասխան թույլտվություններ տալու համար 2024 թվականին ընդհանուր շուրջ 500.000 ՀՀ դրամ կաշառք է տվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց:

Նախաքննությամբ բացահայտվել են նաև 2024թ. հոկտեմբերին նշված կազմակերպության տնօրենի կողմից  առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին ընդհանուր 300.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպքեր՝ պետության կարիքների համար գազաբաշխիչ կայանի կառուցմանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը կեղծելու և դրանցում աշխատանքներն  ավարտված լինելու մասին  իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներառելու համար: Բացի այդ, կազմակերպության տնօրենը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու համար 2024թ. ընթացքում 400.000 ՀՀ դրամ կաշառք է տվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին:

Պարզվել է նաև, որ 2025թ. հունվարին նշված կազմակերպության տնօրենն այլ անձի հետ նախնական համաձայնությամբ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պաշտոնյային առաջարկել է կաշառք տալ՝ առանց օրենքով սահմանված հիմքերի առկայության իր մատնանշած անձին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու համար:

Քրեական վարույթի շրջանակում բացահատվել է նաև ՀՀ ՆԳՆ կարիքների համար հայտարարվելիք մրցույթներին նույն անձին պատկանող ընկերության՝ հաղթող ճանաչվելու գործընթացն ապահովելու և դրա դիմաց ստացվելիք եկամուտից ՆԳՆ պաշտոնյային կաշառք տալու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու դեպք:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար առևտրային կազմակերպության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով

(2 դրվագ), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ) և 437-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...