Մոսկվա այցից հետո Փաշինյանը փոխել է «Զանգեզուրի միջանցքի» հռետորաբանությունը. Ադրբեջանի նախկին ԱԳՆ

1 Հոկտեմբերի, 2025

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az-ին և հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո կտրուկ փոխել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր հռետորաբանությունը և այժմ փորձում է Ադրբեջանին դարձնել իր սաբոտաժի մեղավորը:

Նա ընդգծել է, որ վաշինգտոնյան հանդիպման իրական արդյունքները կայանում են նրանում, որ Հայաստանը երկկողմ փաստաթղթեր է ստորագրել ԱՄՆ-ի հետ և պարտավորություն ստանձնել բանակցություններ սկսել «Զանգեզուրի միջանցքի» օգտագործման ձևաչափի շուրջ:

«Հայաստանը բանակցում է միայն ամերիկյան կողմի հետ, բայց Ադրբեջանը, չնայած դրան ուղղակիորեն չի մասնակցում, վետոյի իրավունք ունի։ Եթե ապահովվեն Նախիջևանի հետ անվտանգ և անարգել հաղորդակցության պայմանները, Բաքուն չի խոչընդոտի։ Հակառակ դեպքում Ադրբեջանը չի մասնակցի նախագծի իրականացմանը»,-ավելացրել է Զուլֆուղարովը:

Ըստ նար՝ ներկա իրավիճակից ամենից շատ դժգոհ են Ռուսաստանն ու Իրանը, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ բանակցությունների նոր ձևաչափերը թուլացնում են նրանց ազդեցությունը տարածաշրջանում:

«Տարբեր պատրվակներով Փաշինյանը կհետաձգի ամերիկացիների հետ համաձայնագրի հետ կապված հարցերը կամ կառաջարկի դիրքորոշումներ, որոնք այն անընդունելի կդարձնեն Ադրբեջանի համար»,-նշել է Զուլֆուղարովը։

Նա նաև ասել է, որ 1992 թվականից «Զանգեզուրի միջանցքում» արդեն տեղակայվել են ռուս սահմանապահներ, և ապագայում նրանց ներկայությունը կարող է հատվել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների առաքելությունների հետ:

«Դժվար է պատկերացնել, թե ինչպես այս ամենը տեղի կունենա գործնականում, բայց մի բան ակնհայտ է՝ Մոսկվան չի ցանկանում ընդունել Վաշինգտոնի պայմանավորվածությունների արդյունքները և Փաշինյանին հրահանգ է տվել ձգձգել գործընթացը»,-հավելել է Ադրբեջանի նախկին նախարարը:

Նմանատիպ նյութեր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։  Այս մասին...

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...