Եթե արցախցիների վերադարձի հարցով ՄԻԵԴ-ը որոշում կայացնի՝ Փաշինյանն ի՞նչ է անելու, սպառնալո՞ւ է, բանտարկելո՞ւ է. Արթուր Խաչատրյան

1 Հոկտեմբերի, 2025

Փաշինյանն ասում է՝ վերջ, այլևս խաղաղություն է, թուղթ են ստորագրում, բայց պարզվում է՝ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հիշեցնեմ, որ երբ 2018-ին Փաշինյանը հասարակությանը մոլորեցնելով բանակցում էր Արցախյան հարցի վերաբերյալ՝ ասում էր, որ սրանք բանակցություններ չեն, ուղղակի հանդիպում ենք, խոսում ենք՝ հասկանանք, թե ամեն բառի տակ ինչ է հասկացվում, իսկ հիմա ստորագրում է մի փաստաթուղթ, որի հիմնական բառի շուրջ կան տարընթերցումներ, Ալիևը հասկանում է մի բան, ինքն ուրիշ բան, Թրամփը խոսում էր 99 տարով վարձակալության մասին, հետո ևս 99 տարով երկարաձգելու մասին։ Ինչի՞ վազեցին հապշտապ ինչ-որ թուղթ ստորագրեցին, հիմա էլ ի լուր աշխարհի ասում են՝ վերջ, մեր մոտ խաղաղություն է։ 

Ի՞նչ խաղաղություն, երբ դիմացինն Հայաստանի նկատմամբ անընդհատ պահանջներ է դնում, սպառնալիքներ է հնչեցնում ու հայ հասարակությանը վիրավորում»,- ասաց նա։

Անդրադառնալով Փաշինյանը հայտարարությանը, թե արցախցիների վերադարձն իրատեսական չէ, Խաչատրյանն ասաց, որ Փաշինյանը չի որոշում արցախցիների ճակատագիրը, արցախցիները իրենց իրավունքները չեն արտապատվիրակել Փաշինյանին։

«ՄԻԵԴ-ի 2 վճիռ կար, Չիրագովն ընդդեմ Հայաստանի և Շահումյանցիների բողոքն ընդդեմ Ադրբեջանցիների։ Հիմա, եթե մարդիկ դիմում ներկայացնեն, և ՄԻԵԴ-ը համանման որոշում կայացնի՝ Փաշինյանն ի՞նչ է անելու, սպառնալո՞ւ է, բանտարկելո՞ւ է, որ մարդիկ չվերադառնան, իրենց հարցը չբարձրացնե՞ն միջազգային ատյաններում»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...