Քաղաքակա՞ն, թե՞ անձնական շահ․ ինչո՞ւ է Եկեղեցու միասնությունը խարխլում Թալինի հոգևոր հովիվը․Yerkir.am

1 Հոկտեմբերի, 2025

Yerkir.am-ը գրում է․ Դեռ ժողովուրդը չէր հասցրել մարսել Սուրբ Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի «հոգու ճիչը», մեկ էլ հանկարծ հասարակության տեսադաշտում է հայտնվում Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը և մի ամբողջ ողբ ձոնում Հայոց Եկեղեցու հասցեին։ Եթե Խորենացին կենդանի լիներ, հաստատ իր հայտնի «Ողբ»-ով կնախանձեր։

Տեր Թադեի ողբանման գրառման մեջ իմ աչքից չվրիպեց հետևյալ նախադասությունը․ «Մեր Եկեղեցու ներսում եղբայրասիրությունը վտանգված է, իսկ ազատ խոսքն՝ անարգված։ Ես միանում եմ Տեր Արամի արդար ձայնին, քանզի այլևս չեմ կարող լուռ մնալ․․․»։ Հիմա ընթերցողը կհարցնի՝ բա եթե ազատ խոսքն անարգված է, ինչպե՞ս է ստացվում, որ գործող քահանա լինելով հանդերձ, կարողանում եք ազատորեն քննադատել Ձեր հոգևոր տունը, ընտանիքի անդամներին, դեռ մի բան էլ հանրային հարթակներում Ձեր բառապաշարին ազատություն տալիս։

Ինչև է, մեծ դժվարությամբ Yerkir.am-ը կապ հաստատեց Տեր Թադեի հետ, զրույցից առաջ ասացի, որ լրագրողը ժողովրդի խոսափողն է, այն ժողովրդի, որին ինքը համարում է իր հավատավոր հոտը։ Հետևաբար, իր հավատավոր հոտը մեր միջոցով իրենից պարզաբանումներ է պահանջում՝ հարցերի տեսքով։ Տեր Թադեն չառարկեց, և ընդամենը մի քանի րոպե տևած հեռախոսազրույցի մանրամասները ներկայացնում ենք ստորև․

-Նախ՝ օրհնեցեք Տեր Հայր, երբ առաջին զանգի ժամանակ բարևի փոխարեն ասացի՝ Օրհնեցեք Տեր Հայր, զանգս անջատեցիք, ինչի՞ց էիք կաշկանդված։ Հայտարարել էիք, որ սատարում եք Տեր Արամին, ուստի մեր հայրենակիցները Ձեզ հարցնում են՝ աստվածաբանական ի՞նչ հիմքերով եք հրապարակայնորեն ընդդիմանում Եկեղեցու Հայրապետին։

-Այսպես պատասխանեմ, այս փուլում ինչ որ գրել եմ, իմ մտքերը որ հանձնել եմ, այս փուլում բավարարվենք այսքանով։

-Լավ, էդ դեպքում՝ հաջորդ հարցը․

-Բոլոր հարցերով, ինչ ես գրել եմ, թող այս փուլում սպասեն։

-Բայց Ձեր հավատավոր հոտն է հարցեր ուղղում։

-Հասկանում եմ, թող էս փուլում սպասեն, սահմանափակվենք էսքանով։

-Իսկ ինչո՞ւ են Ձեր գրառմանը խանդավառված արձագանքել միայն ՔՊ-ականները, իշխանականները, Թալինի ՔՊ-ական ղեկավար Տավրոս Սափեյանն էլ հատուկ կիսվել է իր էջում․ ինչո՞ւ են հե՛նց իշխանականները ոգևորվել Ձեր գրածով, հատուկ հանձնարարությո՞ւն եք կատարում։

-Դա կարող եք հարցնել պարոն Սափեյանին կամ մյուսներին, ովքեր որ գրել են, ովքեր որ արձագանքել են՝ լավ կամ վատ։

-Իսկ հրապարակային քննադատություններով չեք խարխլո՞ւմ Եկեղեցու հեղինակությունը, միասնությունը։

-Այս փուլում այսքանով սահմանափակվենք, հետագայում ավելի պարզ կդառնա։

-Ձեր այս վարքագծով Դուք կա՛մ քաղաքական շահ ունեք, կա՛մ անձնական, հիմա Ձեր շահը ո՞րն է, քաղաքակա՞ն է, թե՞ անձնական, որ նման հայտարարություն եք արել։

-Իմ շահը ժողովրդի՝ հոտի փրկության մեջ ա։

-Բայց Ձեր հավատավոր հոտը Ձեզ մեղադրում է, ասում է՝ խարխլում եք եկեղեցու հեղինակությունն ու միասնությունը։

-Դա կարծիք ա, ես հարգում եմ յուրաքանչյուրի կարծիքը։

-Ձեր գրառման մեջ եղբայրասիրությունից եք խոսում, բայց էսօր իշխանությունը 2 տարի 6 ամսով  դատում է Ձեր հոգևոր եղբորը՝ Միքայել Սրբազանին, ինչպե՞ս եք գնահատում իշխանության այս վարքագիծը։

-Եկեք, այն, ինչ որ ես գրել եմ, այդքանով սահմանափակվենք։ Էս խոսակցությունը գնալով ձգձգվում ա։

-Այդ դեպքում վերջին հարցը․ քահանա ձեռնադրվելիս, Վեհափառ Հայրապետի և Եկեղեցու հանդեպ հավատարմության և հնազանդության վկայություն եք տվել, Ձեր այդ խոստումն ու էսօրվա վարքագիծը համատեղելի՞  են։

-Պարզ հարց է, որն ունի շատ պարզ պատասխան, բայց էս փուլում էսքանով սահմանափակվենք։

-Շատ լավ, և ինչպես տեղեկացրել էի զրույցի սկզբում Ձեր խոսքը ձայնագրվում է, և նյութի տեքսով հրապարակելու եմ։ 

Նմանատիպ նյութեր

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...