Ագրարայինի Թոռնիկը նոր պաշտոն է ստացել ՀԷՑ-ո՞ւմ. Yerkir.am

30 Սեպտեմբերի, 2025

Yerkir.am-ի տեղեկություններով  հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի, ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը նոր պաշտոն է ստացել:

Նա Ռոմանոս Պետրոսյանի հրամանով նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Երևանի էներգաիրացման սպասարկման դեպարտամենտի պետի տեղակալի պաշտոնում:

Yerkir.am-ը 20 օր առաջ հարցում էր ուղարկել Ռոմանոս Պետրոսյանին ճշտելու այս լուրի իսկությունը, սակայն Պետրոսյանը մինչ օրս չի պատասխանել:

Հիշեցնենք, որ Թոռնիկի «բախտը բացվել է» Ավետիք Չալաբյանի ձերբակալությունից անմիջապես հետո: Նախ նա ագրարայինի նախկին ռեկտորի կողմից նշանակվել էր Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն, ապա համալսարանի մարքեթինգի և զարգացման բաժնի մասնագետ:  Այնուհետև Թոռնիկը կարիերան շարունակել էր Սննդամթերքի անվտանգության, ապա Քաղաքաշինության տեսչական մարմիններում:

Համալսարանում հատկապես ուշադիր են վերջերս ՔՊ կուսակցության համագումարի մասնակցած Թոռնիկի կրթության նկատմամբ: Նա արդեն 3-րդ անգամ ընդունվել է մագիստրատուրա: Փաստորեն, Թոռնիկը իր կամքից անկախ դարձել է մեր ժամանակների «վունդերկինդը»:

Նմանատիպ նյութեր

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...