Իրականում ցեղասպանությունը ձեր իշխանության օրոք շարունակվեց Արցախի նկատմամբ․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին

30 Սեպտեմբերի, 2025

Այս օրենսդրական նախագիծը «Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնվել է Հայաստանում ստեղծված իրավիճակից ելնելով. երբ խոսքը մանիպուլյացիայի,  տարբեր իրարամերժ հայտարարությունների և գործողությունների մասին է, դրա հիմքում կանգնած են այսօրվա իշխանությունները և այսօրվա իշխանություններն են բերել այս վիճակը։  ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այսօր ձեր իշխանության պատճառով վտանգի տակ կանգնած ապագայից ելնելով ենք մենք ներկայացրել այս ամենը, որովհետև իրականում ցեղասպանությունը ձեր իշխանության օրոք շարունակվեց Արցախի նկատմամբ։ Արցախի բռնատեղահանմամբ ցեղասպանություն իրականացվեց Ադրբեջանի կողմից, և այսօր և՛ Թուրքիան, և՛ թուրք-ադրբեջանական տանդեմը փոխանակ հայտնվեն մեղադրյալի վիճակում, հանցագործի վիճակում,  Հայաստանի նկատմամբ դարձել են մեղադրող կողմ։ Այդ շարունակական պատժամիջոցները, շարունակական ճնշումները, պարտադրանքներն են, որ կասկածի տակ է դնում մեր հայրենիքի ապագան։

Ընդ որում ձեր իշխանության ժամանակ ազգային անվտանգության ռազմավարության մեջ 4.25 կետում գրված է, որ Հայաստանը ամեն ինչ անելու է Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը կանխելու համար, և դուք է, որ այդ ամենը չեք իրականացրել»,–ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C,- հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:...

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Հիանալի կադրային ընտրություն է. «Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին` հիմնական գործից դուրս կզբաղվի եկեղեցին քանդելով: Ծանր գրաֆիկ է, երևի լրացուցիչ պարգևավճարի կարիք էլ...

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին Փաշինյանը տեսակապով է մասնակցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նիստն այժմ ընթանում է նեղ կազմով, ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Ավելի ուշ տեղի կունենա...

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

«Առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական անհեթեթ հորինվածքով, ձերբակալել է «Հայաստան» Դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին...»,- այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ...

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սյունիքում կատարվածը պարզապես վերջն է։  Եթե ադրբեջանցին սահմանը խախտելով հարձակվել է հայ կնոջ վրա՝ իշխանությունները պարտավոր են կոշտ և հստակ արձագանքել։ Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել...