Սյունիքում քառապատկվել են շան կծելու դեպքերը․ համայնքի ղեկավարները լուծման տարբերակներ են փնտրում

30 Սեպտեմբերի, 2025

Սյունիքում թափառող շները լուրջ վտանգ են դարձել քաղաքացիների համար։ Տուժողները հատկապես կանայք ու երեխաներն են։ Գորիս և Սիսիան համայնքների բնակիչներն անհանգստացած են, թափառող շների թիվն օր օրի ավելանում է։

Գորիսի ԲԿ-ի փոխտնօրեն Լևոն Հարությունյանի խոսքով՝ այս տարի նախորդ տարիների համեմատ շան կծածի պատճառով Գորիսի ԲԿ դիմելիությունը քառակի աճել է։

Գորիս համայնքի ղեկավարը մի քանի անգամ մրցույթ է հայտարարել։ Հաղթող կազմակերպությունները պարբերաբար գալիս, հավաքում են, սակայն որոշ ժամանակ անց պատկերը նույնն է, խնդիրը շարունակում է արդիական մնալ։

Տոլորս գյուղի վարչական ղեկավարը հարցի լուծումը չունի, չեն թողնում կենդանիներին դիպչել։ Նրա խոսքով՝ խնդրին պետական մակարդակով պետք է լուծում տրվի։

Մինչ համայնքի ղեկավարները լուծման տարբերակներ են փնտրում, բնապահպանները կռիվ տալիս կենդանիների իրավունքների համար, շները շարունակում են մարմնական և հոգեբանական վնասներ են հասցնել հատկապես երեխաներին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ

Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ

Սեպտեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով...

Ադրբեջանից Հայաստան և ՀՀ-ից Ադրբեջան արտահանման ծավալները

Ադրբեջանից Հայաստան և ՀՀ-ից Ադրբեջան արտահանման ծավալները

2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանը 23,45 միլիոն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ հրապարակված տվյալների՝ 9 ամիսների ընթացքում Հայաստանից Ադրբեջան...

Օտարերկրյա քաղաքացին ընկել է Տիչինայի փողոցի ջրատարը. փրկարարները նրան դուրս են բերել

Օտարերկրյա քաղաքացին ընկել է Տիչինայի փողոցի ջրատարը. փրկարարները նրան դուրս են բերել

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18։43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցին հարակից ջրատարում քաղաքացի կա, չի կարողանում դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում 19-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-22-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 24-ին կեսօրից հետո...

Փարիզ, 2024թ․, ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը»․ Նիկողոս Հովհաննիսյան

Փարիզ, 2024թ․, ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը»․ Նիկողոս Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փարիզ, 2024թ․, «Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողություն», ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը», դե, իսկ Փարիզի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչն ասուլիսի ժամանակ ասել էր....