Մեր երկրում կա երկու զուգահեռ իրականություն. Թաթոյան

27 Սեպտեմբերի, 2025

Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.

«Այսօր շատ մարդիկ օրը սկսել են վաղ առավոտյան Եռաբլուրում խնկարկումով: Նրանք մեր հերոսների հարազատներն են, հերոսների սխրանքը չմոռացող մարդիկ, որովհետև 5 տարի առաջ այս օրն էր սկսվել 44-օրյա պատերազմը։

Ցավոք, ստացվել է այնպես, որ մեր երկրում կա երկու զուգահեռ իրականություն. մեկում հանուն մեր ապագայի կյանք ու առողջություն տված հերոսներն ու նրանց հարազատներն են, իսկ մյուսում իշխանությունը չի էլ հիշում նրանց ու ամեն ինչ անում է, որ ուրիշները նույնպես չհիշեն:

Հերոսական ծառայություն անցած Ալբերտ Հովհաննիսյանի ու մայոր Արթուր Ալավերդյանի հայրերին այսօր հանդիպեցինք նորաբաց տուն- թանգարանում։

Նրանք հպարտության զգացումով իրար թեւ ու թիկունք դարձած տարիներ են անցկացրել Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանի կառուցման համար։

Մենք եւս մեկ անգամ վերապրեցինք նրանց հերոսական ծառայությունը, թե ինչպես են մինչեւ վերջին շունչը պայքարել հանուն հայրենիքի, հանուն խաղաղության։ Ալբերտի ու Արթուրի օրինակով հազարավոր երիտասարդներ են այդես կռվել։ Կասկած չկա։

Մենք մեր հերոսներին ուժեղ հայրենիք ենք պարտք և նրանց հիշող սերունդներ, եւ մենք կունենանք այդպիսի երկիր»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սեպտեմբերի 4-5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։  Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ տուժածներ կան

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ տուժածներ կան

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Ա.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե...

Գնաճ՝ Հայաստանում․ օգոստոսին արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿ

Գնաճ՝ Հայաստանում․ օգոստոսին արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿ

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է  ՀՀ-ի 2026թ. հունվար-օգոստոսի Սպառողական գների փոփոխությունների ինդեքսը։ Ըստ վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսը 2025թ. հունվար-օգոստոսի նկատմամբ այն աճել է 4.5%-ով, բայց սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել է 7.3...

Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է իշխանական բլոգերին

Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է իշխանական բլոգերին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է «նիկոլական» բլոգեր Ռոման Բաղդասարյանին, ով հայտարարել է, թե իբր Սամվել Կարապետյանը «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն»: Դատարանը Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքում...

Ռուբեն Վարդանյանի գործն արդեն համար ունի և քննվելու է ՄԻԵԴ-ում. իրավապաշտպան

Ռուբեն Վարդանյանի գործն արդեն համար ունի և քննվելու է ՄԻԵԴ-ում. իրավապաշտպան

Ռուբեն Վարդանյանի դատավճռի ուսումնասիրությունը մեզ ցույց տվեց, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, ողջ դատավարությունը եղել է ֆարս, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Դրա արդյունքը...