Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը ներկա է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նա բարձրաստիճան ոստիկանների ուղեկցությամբ ժամանեց Փարաքարի Մշակույթի տուն, որտեղ այս պահին ընթանում է սպանված ընդդիմադիր համայնքապետի հոգեհանգստի արարողությունը։






