Փաշինյանն ու նրա թիմակիցները բաց աչքերով տանում են Հայաստանը դեպի կործանում. Արմեն Այվազյան

23 Սեպտեմբերի, 2025

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 8-ին անպատասխանատու հայտարարություն արեց՝ ասելով. «Մենք պատրաստ ենք հենց վաղը ունենալ բաց սահմաններ Թուրքիայի հետ»։

Նախ, այդ «մենքը» բոլորովին էլ մենք՝ հայերս, չենք։ Ռուբինյանի «մենք»-ը փաշինյանական-ՔՊ-ական կոլաբորացիոնիստներն են։ Թուրքերի թելադրանքով նախատեսվում է Հայաստան ներմուծել հարյուր հազարավոր թուրքեր, քրդեր, արաբներ, հնդիկներ, պակիստանցիներ, ույղուրներ և այլազգի ու այլակրոն տարատեսակ խմբեր՝ ինչը 2-3 տարվա ընթացքում կարող է հայերի ներկայիս մոտ 95-տոկոսանոց գերակշիռ թվաքանակը հասցնել ոչ ավելի, քան 50 տոկոսի։ ՀՀ ազգային անվտանգության վերջին գրավականը՝ հայկական բնիկ տարրի մեծամասնությունը վերանալու է։ Այսինքն՝ Հայաստանը ոչնչանալու է ժողովրդագրական ներխուժմամբ, որը, ի տարբերություն ռազմականի, տեղի է ունենալու անաղմուկ, անարյուն, բայց անշրջելի հետևանքով՝ մեր հայրենիքի ազգաբնակչության էթնոկրոնական կազմի վերաձևմամբ և բնիկ հայ ժողովրդի քաղաքական ստրկացմամբ ու հետագա արտաքսմամբ սեփական երկրից։ 

Ցավոք, մեզանում շատ վատ են պատկերացնում «բաց սահմանների» և ժողովրդագրական ներխուժման մահացու վտանգները։ «Ընդդիմադիր» քաղաքական կուսակցությունները ծպտուն չեն հանում այս մասին, իսկ հասարակ մարդիկ էլ զբաղված են իրենց առօրյայով։

Բայց կան նաև առաջնորդներ, ովքեր այս խնդիրն արդեն բարձրաձայնում են ամենաբարձր ամբիոններից։ Այսպես, ի տարբերություն եվրոպական առաջնորդների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով, խստագույնս քննադատել է «բաց սահմանների» աղետալի գաղափարը։ Նա, դիմելով առաջին հերթին Եվրոպայի պետությունների ներկայացուցիչներին, հայտարարել է, որ ժամանակն է վերջ տալու «բաց սահմանների ձախողված փորձին», «ձեր երկրները դժողք են գլորվում» (Trump tells the assembly members it’s time to end the ”failed experiment of open borders”. He says ”your countries are going to hell”.)։

Թրրամփը բերել է նաև Եվրոպայում այլազգիների ներխուժման արդյունքում ստեղծված հանցածին միջավայրի մասին որոշ տվյալներ. Գերմանիայի բանտերում գրեթե 50 %-ը օտարերկրացիներ են, Ավստրիայում՝ 53 %-ը, Հունաստանում՝ 54%-ը, իսկ «գեղեցիկ Շվեյցարիայում»՝ 72 %-ը։

Թրամփի հետ համաձայն են Եվրոպայի ընդդիմադիր քաղաքական ուժերը և բնակչության մեծամասնությունը։

Ուրեմն, ինչպե՞ս է պատահում, որ ԱՄՆ պես հզորագույն պետության ղեկավարը հասկանում է «բաց սահմանների» սպառնալիքները և փորձում է ամեն կերպ ապահովել իր երկիրն օտարազգի զանգվածներից՝ նրանց մի մասին անգամ բռնի արտաքսելով, իսկ փաշինյանականները ակնդետ սպասում են Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» ունենալուն ու երկիրը նաև ժողովրդագրական առումով ապահայացնելուն։

Փաշինյանն ու նրա թիմակիցները բաց աչքերով տանում են Հայաստանը դեպի կործանում։ Իսկ դիմադրությունն ուշանում է և ուշանում»։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...