Բա ո՞վ պիտի մեղադրվի, ես պիտի՞ մեղադրվեմ,  հողերն ինքն է վաճառել․ Վաչագան Ղազարյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

23 Սեպտեմբերի, 2025

Վաչագան Ղազարյանը պիտի թալաներ, որ հիմա էլ հետ բերի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ հատիկ առ հատիկ հետ է բերում թալանը, հիմա իր թալանածներից քանի՞ հատիկն է հետ բերել, և իր մոտ քանի՞ հատիկ է մնացել։

Ճշտող հարցին՝ բա եթե թալան չի եղել, ի՞նչ հաշտության եք գնում դատախազության հետ, ի՞նչն եք վերադարձում և ինչու՞ եք վերադարձում։ Լրագրողն ընթերցեց դատախազության հայտարարությունը, որտեղ գրված է. «Հայաստանի երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը «Եռաբլուր» պանթեոնի չորս միավոր հողատարածքները վերադարձրեց Հայաստանի Հանրապետությանը»։

Ի պատասխան Վաչագան Ղազարյանն ասաց. «Դա թալան չի, հողերը մենք ձեռք ենք բերել 2021 թվականին, հետո իրենք կանչել են ասել են՝ պիտի հետ վերադարձնեք, հետ ենք վերադարձրել։ Հետո արդեն մենք կապացուցենք։ Վերադարձրեցինք, որպեսզի… հիմա ասե՞մ, թե հասկացաք։ Վերադարձեցինք, որովհետև դա իմը չէր։ Թե ումն էր, դատի ժամանակ կերեւա»։

Հարցին՝ բա ո՞նց է դա հայտնվել ձեր տիրապետության տակ,  նա արձագանքեց. «Դե տվել են, հայտնվել է։ Դատի ժամանակ կերևա՝  ով է տվել։ Ես չեմ ասել՝ Սերժ Սարգսյանն է տվել, ես ուրիշ բան եմ ասել»։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալուն, Ղազարյանն ասաց. «Ես ցուցմունք չեմ տվել»։

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը քրեական վարույթով մեղադրվում է, նա ասաց. «Բա ո՞վ պիտի մեղադրվի, ես պիտի՞ մեղադրվեմ,  հողերն ինքն է վաճառել»։

Վաչագան Ղազարյանը նշեց, որ հիմա Սերժ Սարգսյանի հետ չի շփվում. «Ստացվել է այդպես, որ չենք շփվում։ Հիմա ինձ չեն ասում՝ Սերժի Վաչո, նախկինում են ասել»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արվող թալանը հետ բերելու մասին հայտարարություններին՝ Վաչագան Ղազարյանը նշեց․ «Ես որտեղի՞ց պետք է թալանեի, ո՞վ պետք է ինձ փող տար։ Բայց ապացուցե՞լ են, որ ինչ–որ բան թալանել ենք։ Ինչի՞ բյուջեի դռները բաց ա, գնում, վերցնում, դուրս ենք գալի՞։ Ապօրինի գույքով բոլորն էլ անցնում են, պետք է ապացուցեն, որ թալանված է։ Ես ձեզ բացատրեցի, էդ 4 հողակտորը տվել են ինձ, իրենք էլ ասում են՝ ձերը չի, ես էլ տվել եմ իրանց։ Ի՞նչ խնդիր կա»։

Ինչ վերաբերում է նրան, որերորդ նախագահը հողերն իրեն է վաճառել, նա նշեց. «Ում է վաճառել, ինձ ոչ մեկը հող չի վաճառել, ես ոչ մի անգամ հող չեմ գնել 2005–ին։ Մեղադրյալի աթոռին պետք է լինի նա, ով վաճառել է։ Վաճառել է կառավարությունը, Սերժ Սարգսյանն էլ հետը։ Իսկ ես եմ հողերը հետ տվել, որովհետեւ 2021 թվականից ինձ մոտ էր։ IԻսկ ինձ մոտ էր, որովհետեւ տվել էին ինձ։ Այ որ դատարանում հակաճառեմ դատախազին, կգաք, կլսեք, ու դատախազության պատկերն էլ կիմանաք, քննիչի պատկերն էլ կիմանաք»։

Նմանատիպ նյութեր

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Հունիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցում Իրանի Իսլամական...

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդիրներից, եւ որքան մարդ է գոհ, որ երեւանյան շուկաներում ու սուպերմարկետներում նկատելի էժան են այդ մթերքները: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Մինչդեռ...

«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան

Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ

Երևան քաղաքում հուլիսի 5-ին՝ կեսօրից հետո, 6–8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 9–10-ին՝ քաղաքի առանձին հատվածներում՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում...

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Երեկ՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 48-ամյա Գևորգ Հ․-ի վարած «Opel» մակնիշի, 37-ամյա Նվեր Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 42-ամյա...