Պատրաստ ենք հենց այսօր հաստատել դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ. Ռուբեն Ռուբինյան

22 Սեպտեմբերի, 2025

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, երկխոսությունը թուրքական կողմի հետ շարունակվում է, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ երկօրյա «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ,  Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք համոզված ենք, որ այս պատմական հնարավորությունը՝ կառուցելու բարիդրացիական հարաբերություններ, չպետք է բաց թողնվի։ Հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կբերի կայունություն և բարօրություն մեր տարածաշրջանում, այլև կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը՝ ցույց տալով, որ երկարատև հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- նշեց նա։

Ռուբինյանն ընդգծեց՝ Հայաստանը հուսով է, որ  Թուրքիան կպատասխանի հայկական կողմի պատրաստակամությանը՝ որքան հնարավոր է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ունենալ բաց սահմաններ։

«Մենք դրան պատրաստ ենք հենց այսօր»,- հավելեց նա։

 

Նմանատիպ նյութեր

Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա

Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա

Այսօր՝ հունիսի 23-ին, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը X-ում լուսանկար էր հրապարակվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Խուդաթյանի հետ, ձեռքին տուփ, որը պարունակում էր 7-8 հատ ծիրան։ Մարթա Կոսը գրել էր․ «Հայկական ծիրանի առաջին...

ՔՊ-ում ինքնառաջադրումներ են արվել ԱԺ նախագահի պաշտոնի համար

ՔՊ-ում ինքնառաջադրումներ են արվել ԱԺ նախագահի պաշտոնի համար

«Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում են երեք ինքնառաջադրված թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ինքնառաջադրումների փուլն ավարտվել է երեկ, բայց...

Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր Կամենդատյան

  Այսօր՝ հունիսի 23-ին Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում հյուրընկալել ենք տնտեսագետ Հրայր Կամենդատյանին։ Քննարկել ենք Ռուսաստան արտահանումների արգելքն ու դրա բացասական հետևանքները, ՏԿԵՆ նախարարի միջոցով Եվրամիություն հասած 7 հատ...

Իրանի նախագահը ժամանել է Պակիստան

Իրանի նախագահը ժամանել է Պակիստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի ուղեկցությամբ, մեկօրյա պետական այցով ժամանել է Պակիստան: Այս մասին հայտնում է PTV-ն։ Իրանի պատվիրակության դիմավորման արարողությունը տեղի է ունեցել Նուր Խանի ավիաբազայում, որին մասնակցել են Պակիստանի նախագահ...

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունը կդառնա Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունը կդառնա Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Նախարարությունում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում նախարար Թորոսյանը խոսել է  ԱՍՀ նախարարության վերանվանման նախաձեռնության մասին։ Նախարարը նշել է, որ գաղափար կա առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության...