Ցավում ենք, որ Տեր Արամը չի կարողանում զանազանել հարգանքն ու վախը. Տեր Նարեկ քահանա

17 Սեպտեմբերի, 2025

Տեր Նարեկ քահանա Սարգսյանն արձագանքել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի կողմից Հանրային հեռուստաընկերության եթերում հչեցված հայտարարություններին․

«Ցավոք, երեկ Հանրային Հեռուստաընկերությունը եթեր է տրամադրել Արագածոտնի թեմում սպասավորող Տեր Արամ քահանա Ասատրյանին, որտեղ վերջինս իր անձնական նեղսրտվածությունն ու որոշ բամբասանքներ ներկայացնում էր որպես մեր Սուրբ Եկեղեցում առաջացած լուրջ խնդիր՝ սույնով հող բացելով իշխանության կողմից նախաձեռնված հակաեկեղեցական արշավին:

Ակնհայտ է, որ Տեր Հայրը զուրկ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգուկանոնից, նվիրապետական կարգից, եկեղեցաբանությունից և հովվական ծառայության գիտակցությունից։ Նրա խոսքից պարզ է դառնում, որ վերջինս իր անձնական հարցերը լուծելու համար փորձում է ներքաշել նաև իր համայնքի ազնիվ հավատացյալներին, իսկ որ ավելի զազրելի է՝ առանց վարանելու իրեն իրավունք է վերապահում մեկ այլ թեմի առաջնորդին բնութագրել խիստ վիրավորական ձևակերպումներով և իրեն համեմատել Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։

Ցավում ենք նաև, որ Տեր Արամը չի կարողանում զանազանել հարգանքն ու վախը, իսկ անթույլատրելի բամբասանքը, որ երեկ հնչեցրեց Հանրայինի եթերում, որևէ աղերս չունի քրիստոնյայի կերպարի հետ։ Եկեղեցականը պետք է քաջ գիտակցի, որ իր անձնական հայացքներն ու պատկերացումները, որոնք կտրված են իրականությունից և չեն նույնանում եկեղեցական կյանքի հետ, չպետք է դառնան մարդկանց գայթակղության պատճառ։

Նորից գալով Տեր Հոր անթույլատրելի արարքին՝ կոչ ենք անում մեր հավատավոր ժողովրդին զերծ մնալ բամբասանքների վրա հիմնված որևէ պնդումից։ Սույն արարքը խաթարում է մեր Սուրբ Եկեղեցու միասնականությունը և հող նախապատրաստում տարաբնույթ աղանդներին ու հակաեկեղեցական որոշ շրջանակներին՝ պղտոր ջրում ձկնորսությամբ զբաղվելու համար»:

Նմանատիպ նյութեր

Իրկուտսկում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի պատճառով բնակչության առողջության համար ռիսկը ԱՀԿ-ն ցածր է համարում

Իրկուտսկում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի պատճառով բնակչության առողջության համար ռիսկը ԱՀԿ-ն ցածր է համարում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բնակչության առողջության համար ռիսկը գնահատում է ցածր ՌԴ Իրկուտսկի մարզում Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մոտ «անհայտ ծագման թոքաբորբի» հայտնաբերման պատճառով, որը...

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը. Ազիզի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը. Ազիզի

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հնարավոր ռազմական հակամարտության։ «Մեր բանակը, լինելով երբևէ եղածից ավելի պատրաստված, գտնվում է լիակատար պատրաստության վիճակում և...

Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վերադարձը Աֆղանստան

Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վերադարձը Աֆղանստան

Արևմուտքի հայտարարություններն Աֆղանստան ռազմական ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտների հնարավոր վերադարձի մասին բացարձակապես անընդունելի են։ Այս մասին ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Աֆղանստանի Իսլամական Էմիրության արտաքին...

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի էլեկտրահաղորդման բաժնետիրական ընկերության գործադիր խորհրդի նախագահ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։...