Փորձությունը քո լռությունն է․․․ Հովհաննես Ավետիսյան

17 Սեպտեմբերի, 2025

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արքեպիսկոպոսների «դատը» հայի արժանապատվության վերջին փորձությունն է: Բանակդ ջարդել են, կառավարությունդ զավթել, իրավապահ և դատական համակարգերդ ստրկացրել, մնացել է հավատքդ: Նրանք արդեն շատ մոտ են անդառնալի կետին, երբ քեզ համար միևնույն կլինի՝ ինչ գերբի և դրոշի տակ ես ապրում, ինչ լեզվով ես խոսում, ինչ հավատքի և համոզմունքի ես: Եվ այս կետում քեզ հետ կանեն ամենը, ինչ ուզեն:

Փորձությունը քո լռությունն է: Երբ դու լուռ և հաշտ ես, որ քեզ ծառայող, քո տեսակին ծառայող, քո հոգևոր հայրեր՝ գերաշնորհ արքեպիսկոպոսների են կալանավորել և «դատում»:

Մնացյալը հետևանքներ են, եթե սա հանդուրժում ես, ապա հանդուրժելու ես նաև սահմանադրությանդ և գերբիդ արատավորումը, համաձայնվելու ես ցանկացած տեսակի զիջումների ու քո շարունակական ստրկացմանը, իսկ նրանք սա լավ գիտեն:
Այս վերջին փորձությունը դուք՝ հայերի բացարձակ մեծամասնությունը, առայժմ չեք հաղթահարում: Չեք էլ գիտակցում, որ սա ձեր փորձությունն է, իսկ ձեր անտարբերությունը՝ լուռ համաձայնությունն է ձեր անունից հաջորդ բոլոր զիջումների:
հ.գ. Լռելայն «ընտրությունների» պատրաստվելը համակերպման և ձախողման գլխավոր ցուցիչն է, հայ ժողովրդին խաբելու հերթական արարը»:

Նմանատիպ նյութեր

Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան» և նրան մեղադրել է Օսմանյան կայսրությունը վերականգնելու մասին երազելու մեջ. ԶԼՄ

Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան» և նրան մեղադրել է Օսմանյան կայսրությունը վերականգնելու մասին երազելու մեջ. ԶԼՄ

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցված Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքերին։ Նշենք, որ Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան» և նրան մեղադրել...

Հորդորում ենք ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին. ՀՎԿԱԿ

Հորդորում ենք ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին. ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), որպես կանխարգելում, բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։ «Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ...

Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում Մոսկվայի և Երևանի...

6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր»

6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր»

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել համայնքների ղեկավարների պաշտոնական հայտարարագրերը՝ հանրությանը ներկայացնելով նրանց ունեցվածքն ու եկամուտները։ Այս անգամ ուսումնասիրել ենք Սպիտակի համայնքի ղեկավար, ավագանու անդամ Քաջայր Նիկողոսյանի 2025 թվականի տարեկան...

Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում

Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո իրանական ավիաընկերությունների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) բոլոր չվերթները չեղարկվել են։ Այս մասին հայտնել է Իրանի ուսանողական լրատվական գործակալությունը (ISNA)։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ավելի վաղ...