Ավինյանը, մեդիային թիրախավորելով, իր կոռուպցիոն բնույթն է թաքցնում․ «Ժողովուրդ»

16 Սեպտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով հաճախ խուսափում է լրագրողների հարցերից, ասուլիս էր հրավիրել, սահմանել ընթացակարգ՝ «Մեկ հարց, մեկ պատասխան»։

Իհարկե լրատվամիջոցների որեւէ ներկայացուցիչ այդ կանոնով չսահմանափակվեց։ Հնչեցին ե՛ւ Ավինյանի սրտով հարցեր, ե՛ւ ոչ այնքան դուրեկան։

Նախ, 36-ամյա Տիգրան Ավինյանը 15 տարեկան դեռահասի պես գլուխ էր գովում, որ 19 տարեկանում Mercedes ջիպ մեքենայում էր նստած, ապա արդարանում էր, որ ինքն ամեն բան ունեցել է 2017 թվականից առաջ եւ չէր խոստովանում, որ նույնիսկ գույքային ձեռքբերումները եղել են 2018 թվականից հետո։

Խոսենք փաստերով:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2024 թվականին Տիգրան Ավինյանի ընտանքիը ձեռք է բերել բնակարան Նորք-Մարաշ վարչական շրջանում։ «Ազատություն»-ը գրել էր, որ տունը մոտ 300 քառակուսի մետր է, օժանդակ շինություն էլ կա, 730 մետր էլ հողատարածքն է: Ըստ փաստաթղթերի՝ առանձնատունը գնել են անցած նոյեմբերի 19-ին ու նույն օրն էլ գրավադրել «Բիբլոս» բանկում: Այսինքն՝ հիփոթեքային վարկով են գնել:

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ ասելով, որ միայն վերջին 5 տարիների ընթացքում, հիմնվելով Տիգրան Ավինյանի եւ նրա ընտանիքի հրապարակային հայտարարությունների եւ շուկայական գների վրա, ինքը հաշվել է Ավինյանների ընտանիքի կողմից գնված (կամ ըստ իրենց՝ «մայնինգի» միջոցով ձեռք բերված) մոտ 3.2 միլիոն դոլար արժողությամբ ակտիվներ։ Նրանց խոսքով՝ ակտիվների մի մասը գնելու համար վարկեր են օգտագործվել։

«Եկեք ծափահարենք թավշյա հեղափոխության համար!

4.57 բիթքոյն (մոտավորապես $500,000 ներկայիս արժեքով):

41,012,000 դրամ ($107,000 ԱՄՆ դոլար) վաստակված, ըստ պարոն Ավինյանի, «Poolin մայնինգից»:

Սեւանա լճում կառուցվում է առնվազն 500,000 – 1 միլիոն դոլարի անշարժ գույք:

Էջմիածնում տեղադրվել են $800,000-ից մինչեւ 1 միլիոն դոլար, 1.5 մեգավատտ հզորությամբ արեւային վահանակներ:

2020 թվականին Էջմիածնում գնվել է 9 հեկտար հողատարածք Տիգրան Ավինյանի մոր կողմից, որի շուկայական գինը 2020 թվականին գնահատվել է մոտ $180,000 ԱՄՆ դոլար:

Նորք Մարաշում գնվել է մոտ $500,000 դոլար արժողությամբ տուն:

Երկու մեքենա գնվել է մոտ $80,000 դոլարով»,- գրել է նա։

Իսկ մինչ այս որտե՞ղ էր Տիգրան Ավինյանը.

2017-2018 թվականներին սկսվել է Տիգրան Ավինյանի քաղաքական ուղին։ Այս թվականներին նա եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից, սակայն հնարավոր բոլոր հասանելի աղբյուրներում Ավինյանի՝ որպես ավագանու անդամ ներկայացրած հայտարարագիրը այդպես էլ չգտանք։

Ավինյանի առաջին հայտարարագիրը փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրն է։

Համեմատենք Տիգրան Ավինյանի 2018 եւ 2024 թվականի հայտարարագրերը, քանի որ նա վստահ է, որ մամուլն է պատճառը, որ տպավորություն է ստեղծվել, թե հեղափոխությունից հետո է բարելավվել Ավինյանների ունեցվածքը։

Տիգրան Ավինյանի՝ հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն կազմել են 12 հազար 475 դոլար եւ 7 մլն դրամ։

Հաշվետու ժամանակահատվածի եկամուտները կազմել են 13 մլն 271 հազար դրամ, իսկ աշխատանքի վարձատրությունը կազմել է 12 մլն դրամ: Գրեթե 15 հազար դոլար եկամտի աղբյուրները պաշտպանված են, տեսակը՝ «այլ եկամուտներ»։ Եկամուտներից 842 հազար դրամը «ստացված փոխառություն» է։

Անշարժ գույքեր եւ տրանսպորտային միջոցներ հայտարարագրում չկան։ Հետաքրքիր է, թե երբ եւ ուր է կորել 19-ամյա Ավինյանի Mercedes ջիպը։

Տիգրան Ավինյանի՝ արդեն որպես Երեւանի քաղաքապետի ներկայացրած հայտարարագրում թվերն ավելի ճոխ են եւ յուղալի։

Ուշագրավ է, որ Երեւանի քաղաքապետը եւ նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, որեւէ անշարժ գույք չեն հայտարարագրել, սակայն Ավինյանը 90 օրից ավելի տնօրինում է անհատական տուն Երեւանում։

Տիգրան Ավինյանը 2022 թվականին իր հոր՝ Արմեն Ավինյանի նվիրած VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենան այս հայտարարագրում ներկայացրել է որպես «գնում»։

Երեւանի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն անցած տարի ունեցել է 54.6 մլն դրամ եկամուտ՝ 2023-ի համեմատ 9 մլն դրամով ավելի։
Քաղաքապետի հայտարարագրից տեղեկանում ենք, որ եկամուտներից 27.3 մլն դրամը Երեւանի քաղաքապետարանից ստացած աշխատանքի վարձատրությունն է՝ 2023-ի համեմատ 7 մլն-ով ավելի, իսկ 3 մլն դրամ նա ստացել է քաղաքապետարանից՝ որպես «այլ եկամուտ»:

Ինչ, եւ ինչու չի նշել Տիգրան Ավինյանը.

Poolin կրիպտոմայնինգի հարթակից Ավինյանը ստացել է 24.3 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի։ Ստացվում է, որ քաղաքապետը, բացի պետական համակարգից գումար վաստակելուց, վաստակում է նաեւ կրիպտոարժույթով։

Ավինյանը հայտարարագրված կրիպտոարժույթներից Bitcoin-ի ծավալը 2024-ին ավելացրել է 0.95-ով ՝ դարձնելով 4.57։ Նկատենք, որ 1 Bitcoin-ն այս պահին արժե մոտ 114 հազար ԱՄՆ դոլար։

Բացի Bitcoin-ից, Ավինյանն ունի նաեւ այլ կրիպտոարժույթներ, որոնց ծավալը տարվա ընթացքում չի փոփոխվել՝ 1,483 ADA Cardano եւ 5 Ethereum։

Ավինյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 24.4 մլն դրամ։

2024-ին նա միանվագ ծախսել է 4.3 մլն դրամ։

Տարեվերջի դրությամբ քաղաքապետը բանկային հաշվին ունեցել է 13.7 մլն դրամ։

Ավինյանը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եւ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Ահա այս բացահայտումներից խուսափելու համար երեկ Ավինյանը թիրախավորել էր «Հետք»-ին եւ «Ժողովուրդ» օրաթերթին՝ մոռանալով իր կոռուպցիոն բնույթը, որը նկարագրված է վերեւում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն պատերազմ չէր սկսի Իրանի դեմ, եթե նախագահը լիներ Վենսը. Թաքեր Կարլսոն

ԱՄՆ-ն պատերազմ չէր սկսի Իրանի դեմ, եթե նախագահը լիներ Վենսը. Թաքեր Կարլսոն

ԱՄՆ-ն պատերազմ չէր սկսի Իրանի դեմ, եթե նախագահը լիներ գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Նման կարծիք է հայտնել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը։ «Եթե Վենսը նախագահ լիներ, մենք Իրանի հետ պատերազմի մեջ չէինք լինի։ Ես չեմ կարող պատկերացնել, որ Վենսն ասի՝ «Մենք պետք է երկու...

Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ. Մայր Աթոռ

Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ. Մայր Աթոռ

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում հուլիսի 17-18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 17-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Այս մասին հայտնում են  ՇՄՆ...

Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ. Նարեկ Կարապետյանը շարունակում է այցելել մարզեր

Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ. Նարեկ Կարապետյանը շարունակում է այցելել մարզեր

«Ուժեղ Հայաստանի» կուսակցության անդամները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ շարունակում են այցերը ՀՀ մարզեր։ Այս անգամ կուսակցության անդամներն այցելել են Կուրթան համայնք, լսել գյուղացիների առաջնային խնդիրները։ Բնակիչները խոսել են համայնքի խնդիրների մասին։ «Մենակ...

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. հոսպիտալացվածներ կան. ՀՀ ԱՆ

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. հոսպիտալացվածներ կան. ՀՀ ԱՆ

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական ախտանշանները՝ ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում...