Ռուսաստանը չի ծրագրել հшրված հասցնել Լեհաստանի տարածքում որևէ թիրախի. ՌԴ ՊՆ

10 Սեպտեմբերի, 2025

Ռուսաստանը չի ծրագրել որևէ օբյեկտ խոցել Լեհաստանի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ ենթադրաբար Լեհաստանի սահմանը հատած անօդաչու թռչող սարքերի օգտագործման հեռահարությունը չի գերազանցում 700 կմ-ը:

«Հարվածների ժամանակ օգտագործվող և Լեհաստանի հետ սահմանն, իբր, հատած ռուսական ԱԹՍ-ների թռիչքի առավելագույն հեռահարությունը չի գերազանցում 700 կիլոմետրը», — հայտնել է ՌԴ ռազմական գերատեսչությունն իր Telegram ալիքում։

ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ պատրաստ է խորհրդակցություն անցկացնել Լեհաստանի պաշտպանության նախարարության հետ։

Ըստ լեհական կողմի՝ գիշերը ռուսական 19 ԱԹՍ խախտել է երկրի օդային տարածքը։ Անօդաչուներից մի քանիսը ոչնչացվել են Լեհաստանի կողմից։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սա անվանել է հնարավոր «լայնամասշտաբ սադրանք»՝ նշելով, որ առաջին անգամ է, երբ ռուսական ԱԹՍ-ներ են խոցվում ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում։

Նմանատիպ նյութեր

Դուք ռիսկի է ենթարկվում մի ամբողջ սերնդի կրթության որակը․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին

Կրթական ոլորտի խնդիրների մասին անցնող շրջանում շատ եմ խոսել և շարունակելու եմ բարձրաձայնել, որովհետև դրանք թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ օրենսդրական անհետաձգելի լուծումների կարիք ունեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան»...

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ է նշանակվել Արամ Հովհաննիսյանը։ 2023-ից մինչև 2025-ի հունիս ամիսը Արամ Հովհաննիսյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ էր, իսկ 2020–2023 թվականներին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ։ Հովհաննիսյանը փոխարինելու...

Իրանը կվերսկսի Թավրիզ-Երևան ավիաչվերթները

Իրանը կվերսկսի Թավրիզ-Երևան ավիաչվերթները

Թավրիզ–Երևան երթուղու չվերթները երկու տարվա ընդմիջումից հետո հինգշաբթի օրվանից կվերականգնվեն։ Թռիչքները կիրականացվեն Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից։ Թավրիզում «Աֆթաբ Նյուզ»-ին տված հարցազրույցում Արևելյան Ատրպատականի օդանավակայանների գլխավոր տնօրեն...

Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան

Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան

2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 միլիոն 372,1 հազար դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,09%-ը։ Ընթացիկ տարվա մարտին Ադրբեջանը առաջին անգամ...

Զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան գործով կա կալանավորված

Զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան գործով կա կալանավորված

Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան դեպքով վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ...