Լեհաստանում կրակը ոչնչացրել է երեք պատմական շինություն

16 Օգոստոսի, 2026

Օգոստոսի 15-ի լույս 16-ի գիշերը Լեհաստանի Սանոկ քաղաքում գտնվող Ժողովրդական շինարարության թանգարանի տարածքում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Կրակը ոչնչացրել է երեք պատմական շինություն, այդ թվում՝ վերջերս վերականգնված XVII դարի հռոմեական կաթոլիկ եկեղեցին, որը տեղափոխվել էր Բաչալ-Դոլնիից, հայտնում է Onet-ը։

Հրդեհի մասին ահազանգը արտակարգ ծառայությունները ստացել են տեղական ժամանակով 01:00-ից քիչ անց։ Կրակի դեմ մի քանի ժամ պայքարել են Սանոկի գավառից ավելի քան 120 հրշեջներ։ Նրանց հաջողվել է թույլ չտալ, որ բոցը տարածվի թանգարանի մյուս օբյեկտների վրա։

Բացի այրվող շինությունների անմիջական մարման աշխատանքներից, հրշեջները պաշտպանել են նաև հարևան պատմական կառույցները, որոնցից շատերը ծածկված են փայտյա կղմինդրով և ծղոտով։ Գործողության ամենաթեժ պահին տեղում գտնվել է Պոդկարպատյան վոյեվոդության Պետական հրշեջ ծառայության վոյեվոդական հրամանատարի տեղակալ, ավագ բրիգադիր Գժեգոժ Օլենյաչը։

Հրդեհաշիջման ընթացքում տուժել է մեկ հրշեջ։

Հրդեհի պատճառն առայժմ անհայտ է։

Օգոստոսի 16-ի առավոտյան թանգարանի ղեկավարությունը և արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները մամուլի ասուլիս են անցկացրել։ Թանգարանի տնօրեն Մարչին Կրովյակն ասել է, որ այրված եկեղեցին փրկել չի հաջողվել։ Կրակը ոչնչացրել է ոչ միայն շենքը, այլև ներսում գտնվող պատմական կահավորանքը։

Եկեղեցում, մասնավորապես, պահվում էին հին երգեհոններ, որոնք ավելի հին էին, քան հենց շինությունը։

Թանգարանը հայտնել է, որ հրդեհից հետո այն փակ կլինի այցելուների համար մինչև հետագա ծանուցումը։ Բացի այդ, չեղարկվել են օգոստոսի 16-ին նախատեսված հնաոճ իրերի տոնավաճառը Սանոկի թանգարանի Գալիցիական շուկայում և գեղարվեստական տոնավաճառը։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը

Խորհրդարանում ճեպազրույցով է հանդես գալիս «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյյանը։ Ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ուղիղ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում ապօրինի տնային կալանքի տակ գտնվող բարերար, գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի քրեական գործով դատական նիստ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Ռուսաստանը չպետք է խոչընդոտի տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ. Վադեֆուլ

Ռուսաստանը չպետք է խոչընդոտի տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ. Վադեֆուլ

Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 18-ին կժամանի Երևան և Բաքու:  Իր առաջին այցից առաջ նա քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում և կոչ արել Մոսկվային չխոչընդոտել տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ։ Այս մասին գրում...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի և 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է կարճատև անձրև, 21-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյելբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերը...