Թե ինչպես է իշխանությունը չեզոքացնում իր հակառակորդներին ընտրություններից առաջ․ Գեղամյան

10 Սեպտեմբերի, 2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․

«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ

Կարճ պատմեմ այն մասին, թե ինչպես է իշխանությունը չեզոքացնում իր հակառակորդներին ընտրություններից առաջ… Թուրքիայում։
Ինչպես ասում են՝ բոլոր համընկնումները պատահական (չ)են։

Նախ տեղափոխվենք 2024 թվականի գարուն։ Թուրքիայի ողջ տարածքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում վստահ հաղթանակ է տանում գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ ՀԺԿ (CHP)։ Այդ աննախադապ հաջողությունը (ավելի քան 20 տարի որևէ մեկը չէր հաղթել Էրդողանին համապետական ընտրություններում) հնարավոր էր դարձել նաև այն պատճառով, որ 2023 թ. ընդդիմադիրները նոր ղեկավարություն էին ձևավորել, ովքեր համեմատաբար ավելի երիտասարդ են ու եռանդուն, նորաոճ ու համակարգված պայքարի կողմնակիցներ են։

Հաղթանակով ոգևորված և օգտվելով Թուրքիայում ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առկա մի շարք ճգնաժամերից (այդ մասին շուտով)՝ ՀԺԿ պնդում է, որ պետք է անցկացնել արտահերթ նախագահական (ու խորհրդարանական) ընտրություններ։ Ավելին, գրեթե բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հասարակության մեծ մասն էլ է արտահերթի կողմնակից, իսկ ընդդիմության միասնական թեկնածուն՝ Ստամբուլի քաղաքապետ Է. Իմամօղլուն գրեթե մշտապես ավելի բարձր վարկանիշ ունի, քան Էրդողանը (սա էլ է աննախադեպ)։

Իսկ հիմա այն մասին, թե ինչ է անում իշխանությունը
Քանի որ Էրդողանը հասցրել է անցնող տասնամյակների ընթացքում գրեթե ամբողջությամբ իր վերահսկողության ներքո վերցնել գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունը, իր գործը բավական հեշտացել է։ Եվ ազատորեն անում է հետևյալը.

◾Նախ շինծու կաշառքի ու կեղծ դիպլոմի գործով այս տարվա մարտին ձերբակալում է Իմամօղլուին ու իր թիմից մի քանի տասնյակ մարդու։ Որպեսզի հասկանաք, թե որքան քաղաքական պատվեր է սա, բավական է նշել, որ արդեն 5 ամիս է՝ Իմամօղլուն բանտում է, սակայն պաշտոնական մեղադրանք դեռ առաջադրված չէ։

◾Ամբողջ երկրում ՏԻՄ ընտրված ղեկավարներին դարձյալ շինծու գործերով հեռացնում է պաշտոնից և նշանակում տեղապահներ (արդեն շուրջ 10 ընդդիմադիր քաղաքապետ այդպես չեզոքացվել է տարբեր բնակավայրերում)։ Իսկ երբ դատարանը որոշում է բաց թողնել ընդդիմադիր քաղաքապետին, դատախազը դիմում է ուրիշ դատարան ու մի քանի ժամից քաղաքապետին նորից ձերբակալում են։

◾Դրանից հետո մի քանի օրով եթերում փակում կամ մեծ ֆինանսական տույժեր է դնում ընդդիմության հիմնական երկու հեռուստաալիքի վրա։

◾Եվ ամենակարևորը, քրեական գործ է բացում իբր 2023 թ. ՀԺԿ համաժողովի դեմ, որում ընտրվել են այս նոր առաջնորդները։ Նորից պատկերացրեք. քրեական գործ կուսակցության ներսի անդամների ընտրությունների թեմայով։ Ու եթե դատարանը որոշում ընդունեց հաստատել գործը, ապա կուսակցության այս նոր ու հաջող ղեկավարությունը պետք է փոխվի։ Ինչպես կռահում եք, այդ հարցում իշխանությանը օգնում են կուսակցության որոշ պարտված նախկին դեմքեր։

◾Որպեսզի չկարծեք, թե սա անհավանականի ժանրից է, բավական է ասել, որ մի քանի օր առաջ արդեն նմանատիպ որոշում կայացվել է։ ՀԺԿ գլխավոր հենակետի՝ կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի ղեկավարը դատարանի որոշմամբ հեռացվել է այդ պաշտոնից և նրա փոխարեն կուսակցության մասնաճյուղի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել կուսակցությունից հեռացված մի նախկին գործիչ։ Ու որպեսզի վերջինս մտնի կուսակցության գրասենյակ, իրեն այդ հարցում օգնել են մի քանի հարյուր ոստիկան, արցունքաբեր գազ ու բազմաթիվ մահակներ։

Ինչպես ասում են՝ և սա դեռ ամենը չէ…
Իրավիճակը մնում է գերլարված, իսկ Էրդողանը դաշտը մաքրում է իրական ընդդիմությունից, որպեսզի կարողանա նորից ընտրվել։

Կարծում եմ, այս պատմությունը կարող է օգտակար լինել իմ ընթերցողներին

Իսկ հաջորդ անգամ ես կպատմեմ, թե ինչպես է ընդդիմությունը փորձում գրագետ դիմադրել և պայքարել իշխանությունների դեմ»։

Նմանատիպ նյութեր

Յուրաքանչյուր մարդ, ով իշխող քաղաքական թիմից չէ` ենթարկվում է հետապնդման. պատգամավոր

Յուրաքանչյուր մարդ, ով իշխող քաղաքական թիմից չէ` ենթարկվում է հետապնդման. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը գրում է. «Հերթական շինծու մեղադրանքով ձերբակալվել է Վանաձոր համայնքի «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքից ավագանու անդամ ընտրված, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը։...

Ձերբակալվել է Արթուր Այվազյանը, ով հանրությանը հայտնի է «Մանախ» մականունով

Ձերբակալվել է Արթուր Այվազյանը, ով հանրությանը հայտնի է «Մանախ» մականունով

Փաստաբան Աննա Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Իրազեկում` ստանձնել եմ Արթուր Այվազյանի՝ «Մանախի», պաշտպանությունը և վերջինս երեկվանից ձերբակալված է։ Այս պահին նրա նկատմամբ հանրային հետապնդում դեռ չկա։ Հաշվի առնելով նախաքննության գաղտնիության հանգամանքը՝ այս...

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այսպես է նա պատասխանել...

Ո՞վ այլևս չի ստանա թաղման նպաստ․ կառավարությունը փոխում է գործող կարգը

«Շրջանառվում է նախագծերի փաթեթ: Առանցքային այդ փաթեթում «Պետական նպաստների մասին» օրենքի նախագիծն է, որով վերանայվում է թաղման նպաստի համակարգը։ Ի՞նչ է վերանայվում։ Բնականաբար, առաջինը վերանայվում է շահառուների շրջանակը։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բողոքի ակցիա․ Ադրբեջանցու վերաբերյալ պահանջներ՝ ԱԱԾ-ին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բողոքի ակցիա․ Ադրբեջանցու վերաբերյալ պահանջներ՝ ԱԱԾ-ին

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց։ Պահանջում են կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած ադրբեջանցի հանցագործին։ Նրան չազատել որպես «բարի կամքի դրսևորում», այլ փոխանակել Բաքվի բանտերում...