Այն, ինչ կատարվել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հետ, վանդալիզմ է․ Լիլիթ Գալստյան

9 Սեպտեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը՝ խորհրդարանական հայտարարությունների ժամին։

Սիրելի հայրենակիցներ,

Պատմականորեն ապացուցված փաստ է․ յուրաքանչյուր զավթիչ, իր նվաճումը լիակատար և անշրջելի դարձնելու համար ոչնչացնում է տվյալ ժողովրդի քաղաքակրթական ժառանգությունը,  նրա  մշակութային հետքն ու հավաքական հիշողությունը, որովհետև աներկբա է՝ մշակույթը հոգևոր սահման է և ինքնություն։

Ալիևը հենց այսպիսի՝ հայկական հետքի վերացման քաղաքականությունն է իրականացնում երեքհազարամյա հայկական Արցախում, և դա կոչվում է մշակութային ցեղասպանություն։ Այսպիսին է քոչվոր ասպատակողի, թշնամու ձեռագիրը։

Իսկ ինչո՞ւ ենք մենք ու մեր իշխանություններն այդքան անարժանապատիվ, այդքան աղավաղված, ազգը պառակտող գիտակցությամբ վերաբերում մեր անցյալին, պատմությանն ու ժառանգությանը։

Վերջին օրերին հանրային արդարացի ընդվզում է առաջացրել Ցեղասպանության  զոհերի հուշահամալիրի  «վերանորոգման»  ընթացքը ։

Այն, ինչ կատարվել է հանրապետական նշանակության հուշարձանի հետ պարզապես վանդալիզմ է․  վնասվել են և վերականգնման ենթակա չեն մույթեր սալեր, սանդուղք և այլն։

Շուրջ 740 միլիոն գնահատված վերանորոգման պայմաններում չի իրականացվել պատվիրատուի, հեղինակի և տեսչական պատշաճ վերահսկողության, իսկ անորակ, աշխատուժն  ավիրել է, ինչպես կարողացել է։ Որոշ հատվածներ անգամ անհնար է նախնական տեքով վերականգնելը:

Համազգային սրբավայր հանդիսացող հուշարձանին և ողջ հասարակությանը հասցված բարոյական և նյութական վնասի համար հանրությունն արդարացիորեն պատասխանի է սպասում։

Մասնավորապես՝ ինչպե՞ս են կազմակերպվում մրցույթները, ի՞նչ չափանիշներով են  ընտրվում շինկազմակերպությունները։ Ինչո՞ւ  ԿԳՄՍ-ն որպես   պատվիրատու և Քաղաքաշինության կոմիտեն՝ որպես տեսչական լիազորություն ունեցող լիազոր մարմին,   չեն իրականացրել օրենքով իրենց վերապահված գործառույթներ՝ կանխելու հուշարձանի վնասումը։
Նույքան աղետալի է Հ․ Թումանյանի թանգարանի  «վերանորոգման» պատմությունը։   2023-ին  մեկնարկած Թանգարանի հիմնանորոգման  համար հատկացվել է 750 միլիոն դրամ։ Աշխատանքների ավարտը նախատեսված էր 2026 թ․-ն, մինչդեռ աշխատանքները սառեցված են, իսկ թանգարանը վերածվել է անկտուր փլատակի։  Եվ այստեղ էլ նույն հարցերն են և նույն եզրակացությունը․․․․

Ի՞նչ պատասխանատվություն են կրելու իրենց լիազորությունները ձախողած պաշտոնատար անձինք, ով է հատուցելու մեր միջոցներից մսխված գումարները:

Ավետիք Իսահակյանի 150 ամյակն է։ Գնացեք և տեսեք արձանի շրջակայքը. լքված ու անխնամ պատկեր:

Դուք հավանաբար գիտեք՝ հասարակությունը չի հավատում, անգամ հուշարձանները դիտավորությամբ ոչնչացման մասին են խոսում։ Իսկ չհավատալու և չվստահելու լեգիտիմ հիմքեր դուք եք տվել՝ յոթը տարի շարունակ հասարակությանը ստով, պոպուլիզմով,  ոչ պրոֆեսիոնալիզմով  կերակրելով։

Ավարտեմ Ռազմիկ Դավոյանի խոսքով՝ «Եթե հանկարծ քո ճանապարհին նախապապերիդ դու չհանդիպես, ուրեմն սխալ ճամփով ես գնում և ոչ մի հրաշք չի փրկելու քեզ»։

Ոչ մի հրաշք չի փրկելու պատասխանատվությունից․․․

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը՝ AECOM ինժեներական ընկերության...

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին. ԳԹԿ

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին. ԳԹԿ

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին և ավարտվում սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին: Այս մասին հայտնում է  Գնահատման և թեստավորման կենտրոնը։ Հայաստանի Հանրապետության բուհերի հեռակա ուսուցման ընդունելության...

Մենք վերադարձել ենք միջնադարյան արդարադատության ժամանակաշրջան․ Ագնեսա Խամոյան

Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-րդ տարելիցը Հայաստանը դիմավորում է Արցախի ամբողջական հայաթափման և նոր ներքաղաքական զարգացումների պայմաններում։ Արցախի երեք նախագահները շարունակում են պահվել Բաքվում, իսկ Արցախի առաջին նախագահ,...

Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» «տոքսիկ» է Հայաստանի համար. Ալեքսեյ Օվերչուկ

Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» «տոքսիկ» է Հայաստանի համար. Ալեքսեյ Օվերչուկ

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» «տոքսիկ» է Հայաստանի համար, սակայն դա իրականության հետ որևէ կապ չունի․ ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, որ իբր «Ռուսական...

«Ի դեպ»․ Փաշինյան-Պուտին «լավ» հանդիպման վատ հետևանքները

«Ի դեպ»․ Փաշինյան-Պուտին «լավ» հանդիպման վատ հետևանքները

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը Բիշքեկում լավ հանդիպում են ունեցել, բայց սա, իհարկե, Փաշինյանի մեկնաբանությամբ։ Լավ հանդիպումը ենթադրում է լավ արդյունքներ․ Փորձենք հասկանալ, թե ինչ ունեինք և ինչ ենք ստացել Փաշինյան-Պուտին «լավ» հանդիպումից․ Ունենք՝ Հայկական...